+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը կարծում է, որ Հայաստանը հաջողությունների է հասել՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում
11:37
11 Հոկտեմբերի 2007

ՀՀ ԱԺ խոսնակը կարծում է, որ Հայաստանը էական հաջողությունների է հասել՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում։

«Սահմանադրական բարեփոխումից հետո անցած երկու տարում կարևոր քայլեր են արվել` ստեղծելով մեխանիզմներ մարդու իրավունքների պաշտպանության առումով»,- ասաց Թորոսյանը՝  ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ հանդիպման ժամանակ։

Խորհրդարանի նախագահը կարևորեց Սահմանադրական դատարան դիմելու քաղաքացիներին տրված իրավունքը, որից նրանք հաջողությամբ օգտվում են։

«Թեպետ Սահմանադրական դատարանի ընդունած ոչոշումների հետևանքով հարկ է լինում օրենսդրական փոփոխություններ կատարել, սակայն դա նաև օրենսդրի հաջողությունն է, որովհետև օրենքները մարդկանց համար են, և դրանց թերությունների վերացումն առաջընթացի նշան է»,-Թորոսյանի խոսքերը «Նովոստի-Արմենիայի» համար մեջբերեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների շրջագծում կարևորեց նաև մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի լիարժեք կայացումը` նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է իր հնարավորություններն օգտագործելով՝ տարբեր կառույցների զգուշացնել խախտումների մասին:

«Եթե մարդկանց խախտված իրավունքներն այդ կերպ էլ չեն վերականգնվում, կա Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը, որի գոյությունը նպաստում է ներպետական դատական համակարգի ճիշտ աշխատանքին»,- ասել է Թորոսյանը:

Աժ նախագահը հիշեցրեց, որ դատական համակարգի բարեփոխումների երկրորդ և ամենակարևոր փուլն է սկսվել, որի իրականացման ընթացքը հուսադրող է:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: