483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ուժեղացման բացասական ընկալումը Հայաստանում պայմանավորված է ՌԴ-ի թույլ քարոզչությամբ. կարծիք
18:49
10 Հոկտեմբերի 2007

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ուժեղացման բացասական ընկալումը Հայաստանում պայմանավորված է Ռուսաստանի թույլ քարոզչությամբ։ Այս կարծիքը չորեքշաբթի Երևանում հայտնեց Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի (ՔՀՏԶԻ) համակարգող Շուշան Խալթամաջյանը՝ «Ռուսաստան և Հայաստան. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանի ընթացքում։

Նրա խոսքերով, եթե Ռուսաստանն ուժեղ քարոզչություն ունենար, ապա Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական կապերի ուժեղացումը, որն արտահայտվում է միայն Հայաստանի տնտեսական դաշտում ռուսական ներդրումների մեծացմամբ, կընկալվեր դրականորեն։

«Իսկ լավ փիառը Ռուսաստանին այդքան դժվար չէր տրվի, եթե ռուսաստանյան ներքաղաքական տարածքում որոշակի գործընթացներն առավել հարթ ընթանային»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ պեքում Հայաստանի բազմակողմանի   քաղաքականությունը ևս ավելի հարթ կընթանար»։

Խալթամաջյանը կարծում է, որ այն ջանքերը, որ Ռուսաստանը ձեռնարկում է հայկական տարածքում, անբավարար են և այդ անբավարարության պատճառն այն է, որ ռուսաստանյան քաղաքական իշխանությունը վստահ է, որ աշխարհագրությունն ու պատմությունը երկու երկրներին էլ ինչ-որ անսասան ձևաչափեր են տվել։

«Իրականում դա այդպես չէ, և երկու երկրների փոխհարաբերությունները կախված են շատ զգայուն կետերից, ավելի ստույգ՝ նրանից, թե որքան զգայուն դրանք կհամարեն Ռուսաստանը և Հայաստանը»,-ընգծեց նա։

Բացի այդ, փորձագետի խոսքերով, երկկողմ հարաբերությունների նորմալ զարգացմանը խանգարում է Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանում որոշակի տեղեկատվական վակուումը, ինչը, շատ հայ և ռուս փորձագետների կածիքով, չի կարելի ասել Վրաստանի և Ադրբեջանի մասին տեղեկատվության վերաբերյալ։

«Վրաստանը Ռուսաստանին շատ տհաճություններ է պատճառում, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բավականին բարդ են՝ չնայած արտաքին հանդարտությանը։ Իսկ Հայաստանի հաշվով Ռուսաստանը որևէ մտավախություն չունի և այդ պատճառով ոչ հիշատակել, ոչ գրել Հայաստանի մասին առանձնապես պետք չէ»,-իրավիճակը մեկնաբանել է Խալթամաջյանը։

Այս կապակցությամբ նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանին պետք է ոչ թե բուն Հայաստանը, այլ պետք է այս կետում իր աշխարհաքաղաքական ներկայությունը։

«Եթե Հայաստանի տեղում լիներ միանգամայն այլ պետություն, Ռուսաստանը կփորձեր այդ երկրում իրականացնել ճիշտ նույն քաղաքականությունը, որն այսօր իրականացնում է Հայաստանում»,-եզրակացրեց Խալթամաջյանը։

«Ռուսաստան և Հայաստան. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին Երևանի  Մոսկվայի տանը, մասնակցեցին հայտնի հայ փորձագետ-քաղաքագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Միջոցառման կազմակերպիչներն են ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը, «Եվրասիա» ռուսական հիմնադրամը և Ռուսաստանի ԱԳՆ-ին կից գիտական և մշակութային համագործակցության միջազգային կենտրոնը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։