484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը կարող է միջնորդի դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործում. քաղաքագետ
18:31
10 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը կարող է փորձել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործում իր վրա վերցնել միջնորդի դերը։ Չորեքշաբթի Երևանում այս կարծիքը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ «Ռուսաստան և Հայաստան. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանի ընթացքում։

«Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցման գործընթացը, ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հարաբերությունների առանձնահատկությունը, Ռուսաստանի շահագրգռվածությունը Հայաստանի՝ որպես տարածաշրջանային դաշնակցի նկատմամբ, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների խորը արմատները, բավական բարենպաստ ֆոն են ստեղծում, որպեսզի ռուսական դիվանագիտությունը մեծ ակտիվություն ցուցաբերի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման միջնորդի դերում»,- ասաց նա։

Սաֆրաստյանի խոսքերով, վերջին ժամանակներս Հայաստանի քաղաքական շրջանակները և մտավորականությունը բավական հիմնավորված մտահոգություն են հայտնում Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցման առթիվ։

«Իմ կարծիքով, ռուս-թուրքական մերձեցումը հիմնականում տեղի է ունենում տնտեսության ոլորտում և մասամբ քաղաքականության բնագավառում, բայց աշխարհաքաղաքական տեսանկյունից այս երկրները ինչպես եղել են թշնամիներ, այնպես էլ մնում են»,- ընդգծեց նա։

Այս կապակցությամբ քաղաքագետը կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների այդ առանձնահատկությունը Հայաստանը պետք է օգտագործի դրական իմաստով և փորձի ռուսական դիվանագիտության հետ երկխոսություն հաստատել՝ հայ-թուրքական հարաբերությունների առթիվ։

«Ես պատկանում եմ Հայաստանի այն քաղաքացիների թվին, որոնք կարծում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղղակի երկխոսությունը՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ որևէ արդյունքի չի հանգեցնի»,- ամփոփեց Սաֆրաստյանը։

Թուրքական կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։ Եղեռնին զոհ է գնացել մոտ մեկուկես միլիոն հայ։

Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։