478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Սենատի կողմից Հայերի ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը Հայաստանի մեծ հաղթանակը կլինի
18:09
10 Հոկտեմբերի 2007

ԱՄՆ Սենատի կողմից Հայերի ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը Հայաստանի մեծ հաղթանակը կլինի։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության խորհրդի քարտուղար Գրիգոր Հարությունյանը։

«Մենք մեծ հույսեր ենք կապում Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևի ընդունման հետ, որը քննարկվում է Ներկայացուցիչների պալատում։ Դրա ընդունումը մեծ հաղթանակ կլինի, քանի որ Հայերի ցեղասպանությունը կընդունի նոր մակարդակի երկիր, որը գերտերության կարգավիճակ ունի»,-ասաց նա։

Մեկնաբանելով այս բանաձևի ընդունման դեպքում ամերիկա-թուրքական հարաբերությունների վատացման հնարավորությունը՝ Հարությունյանը հավաստիացրեց, որ վատացում չի լինի։

Նրա խոսքերով, Թուրքիան արդեն սպառնացել է Ֆրանսիայի հետ հարաբերությունների վատացմամբ և ֆրանսիական ապրանքների բոյկոտով՝ այդ երկրի Սենատում Հայոց Եղեռնի հերքման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, բայց կոնկրետ գործողություններ չձեռնարկեց։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնախումբը հոկտեմբերի 10-ի նիստում կքննարկի Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը։ Բանաձևը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին, այն կոչվում է «Պալատի բանաձև» և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունը կամ նախագահի ստորագրությունը։

Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ կերպով արտացոլել և ներկայացնել մարդու իավունքներին, էթնիկ զտումներին, ցեղասպանությանը և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը (որը հավաստող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) վերաբերող հարցերը։ Փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատ ներկայացնելու պահին դրան աջակցել է 150 մարդ, այժմ այդ թիվը հասել է 226-ի։

Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը՝ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: