486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առաջին նախագահին պետք է արգելել մասնակցել գալիք նախագահական ընտրություններին. Կոմկուս
17:58
10 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին արժե արգելել մասնակցել հանրապետության ղեկավարի գալիք ընտրություններին։ Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքն է հայտնել Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

«Նախագահին, որը հրաժարական տվեց և լքեց երկիրը, իսկ այնուհետև հայտարարեց, թե կվերադառնա, եթե ժողովուրդը խնդրի այդ մասին, պետք է արգելել վերադառնալ իշխանության»,- հայտարարեց նա։

Թովմասյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի իշխանության տարիներին Հայաստանում իրականացվում էր վաուչերիզացիայի ամոթալի քաղաքականությունը. քաղաքացիները կորցրեցին ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած իրենց ավանդները, կանգնեցվեց Հայկական ԱԷԿ-ը, ինչի հետևանքով սկսվեց էներգետիկ ճգնաժամը։

Կոմկուսի առաջնորդի կարծիքով, «այդ քաղաքականության հետևանքով Հայաստանում չմնաց գեթ մեկ քաղաքացի, որը տուժած չլիներ նախկին իշխանություններից»։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ. առաջին կեսին։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ առաջին անգամ խախտեց տասնամյա լռությունը՝ հայտարարելով, որ չի բացառում նախագահական ընտրություններում իր մասնակցությունը։

ՀՀՇ-ն՝ Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը, ստեղծվել է 1988 թ.-ի օգոստոսի 19-ին։ 1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։