485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը հոկտեմբերի 11-13-ը կտոնի իր 2789-ամյակը
17:43
10 Հոկտեմբերի 2007

Երևանի բնակիչները և հյուրերը հոկտեմբերի 11-13-ը կնշեն Երևանի Օրը։

«Երևանի քաղաքապետարանը պատրաստ է անել ամեն ինչ՝ իսկական տոն կազմակերպելու համար»,- չորեքշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը՝ նշելով, որ մայրաքաղաքի համայնքներում կազմակերպվելու են ավելի քան 100 միջոցառումներ։

Նրա խոսքերով, Երևանի Օրվա տոնակատարություներին կմասնակցեն Հայաստանի և ԼՂՀ մարզերի պատվիրակությունները, ինչպես նաև հյուրեր յոթ երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Հունգարիայից և Ուկրաինայից։

«Տարեցտարի տարբեր երկրների կողմից Երևանի Օրվա հանդեպ հետաքրքրությունն ավելի է աճում, եթե 2005թ.-ին մեր տոնակատարությանը մասնակցել են աշխարհից ժամանած ութ պատվիրակություններ, ապա այս տարի դրանք 14-ն են»,-ընգծեց Վարդանյանը։

Նրա խոսքերով, տոնական միջոցառումները կմեկնարկեն Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգով։ Երեկոյան Օպերային թատրոնի սրահում կսկսի գործել «Երևանն իմ աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն։

Հաջորդ օրը կեսօրին նույն վայրում ծրագված է շախմատի սիրողական մրցույթ, ինչպես նաև միաժամանակյա խաղ՝ միջազգային վարպետ Միշա Խաչատրյանի մասնակցությամբ։

Փոխքաղաքապետը նշեց, որ Ազատության հրապարակում տեղի կունենա սուսերամարտի բլից-մրցույթ՝ Երևանի լավագույն սուսերամարտիկների մասնակցությամբ, իսկ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան մոտ տեղի կունենա երեխաների համար տոնական միջոցառում, Անգլիական այգում ծրագրված են մանկական պարի և երգի համույթների ելույթները։

Բացի այդ, մայրաքաղաքի Մանկական զբոսայգում ծրագրված է մանկական խաղերի և վիկտորինաների անցկացում, միաժամանակ «Հյուսիսային» պողոտայում «Մարաթուկ» համույթը կներկայացնի ազգագրական ծեսեր, որոնք կուղեկցվեն կոխի  ցուցադրական ելույթներով։

«Երևանի օրվա տոնակատարության երկրորդ օրը կավարտվի Հանրապետության  հրապարակում կայանալիք համերգով»,-ընգծեց Վարդանյանը։

Նրա խոսքերով, հոկտեմբերի 13-ին Ազատության հրապարակում ծրագրված է ֆուտբոլի պատանեկան բլից-մրցույթ, ինչպես նաև Հայաստանի ազգային փոքրամասնություների կողմից կազմակերպված համերգ՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։

«Նույն օրվա երեկոյան նախատեսված են հեծանվորդների մրցումներ, պարաօլիմպիկ խաղերի մասնակիցների անվասայլակներով մրցույթ, ինչպես նաև մարաթնյան վազքի մրցույթ։ Բացի այդ, Ազատության հրապարակում տեղի կունենա «Իմ Երևան» խորագրով ասֆալտի վրա լավագույն կավճանկարի մրցույթ, որը կուղեկցվի տոնական համերգով»,-ասաց Վարդանյանը։

Նրա խոսքերով, անցած տարիների ընթացքում կուտակված փորձը թույլ է տալիս այս տարվա միջոցառումները կազմակերպել ավելի բարձր մակարդակով։

«Տարեցտարի մենք ձգտում ենք ավելի կատարելագործել Երևանի Օրվա տոնակատարության ծրագիրը»,-ասաց փոխքաղաքապետը։

Նա հավելեց, որ քաղաքապետարանն ընդունելություն է կազմակերպում, որտեղ տարբեր ոլորտների նշանավոր գործիչներին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անունից կշնորհվեն պատվոգրեր, հուշամեդալներ, շքանշաններ, ոսկե կրծքանշաններ։

Երևանը Հայաստանի 13-րդ մայրաքաղաքն է, որը 2007թ.-ին կնշի իր հիմնադրման 2789-ամյակը։

Էրեբունին հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ Հայկական լեռնաշղթայի հարավ-արևելքում։ Քարը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, մինչև այժմ պահպանվել է և գտնվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։

Երևանը Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել 1918 թ.-ի մայիսի 28-ին։ Երևանի Օրը նշվում է ամեն տարի՝ սկսած  1968 թ.-ից, երբ նշվեց քաղաքի 2750 ամյակը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։