480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը գործարար աշխարհում միջին դիրք է զբաղեցնում գենդերային հարցերում. «Գրանտ Տորնտոն Ամիո»
16:30
10 Հոկտեմբերի 2007

Հայաստանը գործարար աշխարհում միջին դիրք է գրավում գենդերային հարցերում։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարեց «Գրանտ Տորնտոն Ամիո» աուդիտորական-խորհրդատվական ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը՝ ներկայացնելով «Միջազգային գործարար զեկույց-2007»-ի տվյալները (Intelligent Business Reading)։

Նրա խոսքերով, հայկական ընկերությունների 60%-ում կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում, իսկ 22%-ում՝ ղեկավար պաշտոններ, ընդ որում աշխարհում այդ տվյալները, համապատասխանաբար, կազմում են 59% և 22%։

«Փաստորեն, Հայաստանի բիզնես-միջավայրում գենդերային իրավահավասարության ապահովման հարցում Հայաստանը, այլ երկրների համեմատ, միջին դիրք է գրավում»,-ասաց Հակոբյանը։

Հրապարակված «Միջազգային գործարար զեկույց-2007»-ը դիտարկում է սպասումները, նախագծերը և միտումները ավելի քան 32 երկրների 7200 գործարարների, որոնք կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 81%-ը։

Հետազոտություներն անցկացվում են Եվրոպայում ավելի քան 15 տարի, և արդեն 5 տարի նրանում ներառված են աշխարհի բոլոր երկրները։

Հայաստանն առաջին անգամ է ներկայացված զեկույցում, որի հարցումներին մասնակցել է միջին և խոշոր բիզնեսի 100 հայ գործարար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: