484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ռումինիայի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար. վարչապետ
16:14
10 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռումինիայի, որպես ՆԱՏՕ-ի անդամ-երկրի փորձը կարող է շատ օգտակար լինել Հայաստանի համար՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը խորացնելու հարցում, հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի՝ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորությամբ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության  հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սարգսյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ էլ ավելի է խորացել։

Վարչապետն ընդգծեց, որ հայ-ռումինական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է լավ բազա դառնալ՝ նաև այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման համար։ Նա վստահություն հայտնեց, որ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարի այցը Հայաստան կնպաստի այդ գործընթացին։

«Հայ-ռումինական փոխհարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում, հաջող են զարգանում, և դրանց հետագա ամրացման համար որևէ խոչընդոտ չկա»,- ասաց Ս. Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ հայ-ռումինական բարեկամական հարաբերությունները պատմական խորը արմատներ ունեն և «պատահական չէ, որ Ռումինիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը»։ Սարգսյանը փաստեց, որ հայ-ռումինական համագործակցությունը ամուր հիմքեր և զարգացման լայն հեռանկարներ ունի և վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է աջակցել այս գործընթացի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։

Իր հերթին Մելեշկանուն ավելացրեց, որ հայ և ռումիանցի ժողովուրդների հարաբերությունները հարուստ անցյալ և խոստումնալից ապագա ունեն։ «Այսօր մեր խնդիրն է՝ ավելի լավ ներկա կառուցելը, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում համագործակցության խորացումը, առավել ևս, որ դրա համար կան բոլոր նախադրյալները»,- ասաց ռումինացի նախարարը։

Նա կարևորեց Երևանում ստորագրված հայ-ռումինական ռազմական համագործակցության 2008թ. ծրագրի նշանակությունը, որը նախատեսում է  համագործակցության համար անհրաժեշտ իրավական բազայի հետագա կատարելագործում, համագործակցություն ռազմական կրթության գծով։ Բացի այդ, ինչպես նշեց Մելեշկանուն, այս պլանը կարող է հետագայում ընդլայնվել։

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել նախօրեին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։