482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում պարգևատրվել են «Աղետները երեխաների աչքերով» թեմայով նկարների և շարադրությունների դպրոցական մրցույթի հաղթողները
15:46
10 Հոկտեմբերի 2007

Երևանում չորեքշաբթի պարգևատրվել են «Աղետները երեխաների աչքերով» թեմայով նկարների և շարադրությունների դպրոցական մրցույթի հաղթողները։

Ինչպես հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, մրցույթն անցել է «Աղետների վտանգի նվազումը սկսվում է դպրոցից» համաշխարհային քարոզարշավի շրջանակներում։

«Մրցույթն անցկացվել է Հայաստանի երեք մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում և Վայոց Ձորում՝ 6-8-րդ դասարանների դպրոցականների շրջանում»,-ասաց նա։

Նրա խոսքերով, մրցույթն անցկացվում է՝ հասարակությանը և դպրոցը համախմբելու, որպեսզի կրթական ծրագրում ներառվի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վտանգի մասին տեղեկատվությունը։

Գրիգորյանը նշեց, որ այս նախագիծը հնարավորություն է ընձեռել բարձրացնել աղետների և արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկացվածությունը։ «Մրցույթի հիմնական գաղափարը մարզային դպրոցների աշակերտներին տեղեկացնելն է, ինչը կենսական կարևոր դեր ունի ռիսկերի կանխարգելման և նվազեցման համար»,-հայտնեց նա։

Երեք լավագույն նկարների և շարադրությունների հեղինակները Հայաստանի փրկարար ծառայության կողմից ստացան DVD-նվագարկիչներ, ինչպես նաև նվերներ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից։ Մրցույթի հաղթողների աշխատանքները ներկայացված են ՄԱԿ-ի հայկական գրասենյակի նախասրահում։

Հոկտեմբերի 10-ին նշվում է Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օրը։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: