486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2007թ. ութ ամիսների ընթացքում հանցագործությունների թիվը կրճատվել է 13,6%-ով. վիճակագրություն
15:02
10 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2007թ. հունվար-օգոստոս ամիսներին հանցագործությունների թիվը կազմել է 5474, որը 2006թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 13,6%-ով։ Այս մասին է վկայում Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության հանցագործությունների վիճակի մասին վերլուծությունը՝ հիմնված ՀՀ ոստիկանության տվյալների վրա։

Միաժամանակ, զգալիորեն կրճատվել է ոչ մեծ (21,8% անկում) և միջին ծանրության հանցագործությունների թիվը (15,2% անկում)։

Հունվար-օգոստոս ամիսներին զգալիորեն կրճատվել է նաև անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը. առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանում գրանցվել է 613 նմանատիպ հանցագործություն, ինչը 15,4%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։

Վիճակագրության համաձայն, գրանցված հանցագործություններից 50 դեպքերը կազմել են սպանությունները (7,4% անկում), 22-ը՝ սպանության փորձերը (4,8% աճ), 327-ը՝ առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու դեպքերը (14,2% անկում)։

Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների, հունվար-օգոստոս ամիսներին գրանցվել է նաև 21 հանցագործություն՝ ուղղված քաղաքացիների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ, ինչը 40%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ։

2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է հասարակական անվտանգության, հասարակական կարգ ու կանոնի և բնակչության առողջության դեմ ուղղված 1205 հանցագործություն, ինչը 16,6%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ։

Հաշվետվության համաձայն, 2007թ. առաջին ութ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է հրազենի և զինամթերքների պատրաստման և անօրինական շրջանառության 127 դեպք (4,5% անկում), խուլիգանության 158 դեպք (42,3% անկում)։ Նաև գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և տրանսպորտի միջոցների շահագործման խախտումների 281 դեպք, ինչը 21,5%-ով ցածր է 2006թ. հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշի համեմատությամբ։

2007թ. հունվար-օգոստոս ամիսներին գրանցված հանցագործություններից 2457 դեպքերը կազմել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը 9,1%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ։ Դրանցից 208 դեպքերը կազմել են պետական կամ հասարակական սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, որոնցից 178-ը՝ թալան, 21-ը՝ յուրացում և ծախսում, 11-ը՝ խարդախություն։

Նույն ժամանակամիջոցում հանրապետությունում գրանցված 2086 հանցագործությունները կատարվել են մասնավոր սեփականության դեմ, ինչը 10%-ով ցածր է 2006թ.։ Միաժամանակ, այդ հանցագործություններից 52 դեպքերը՝ ավազակային հարձակում, 77-ը՝ թալան, 1687-ը՝ հափշտակում, 246-ը՝ խարդախություն, 24-ը՝ յուրացում կամ ծախսում։

Էապես նվազել է նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ 2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է նմանատիպ հանցագործությունների 180 դեպք, ինչը 15,1%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ։ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվից 29 դեպքերը կազմել են կեղծ դրամների և արժեթղթերի պատարստումը, պահումը կամ իրացումը, ևս 119 դեպքերը կազմել են տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունները, ինչը 12,1%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ։

Դրա հետ մեկտեղ, 2007թ. հունվար-օգոստոս ամիսներին պետական իշխանության, ծառայության և վարչական կարգի դեմ ուղղված հանցագործություններին բաժին է ընկել 1234 դեպք, ինչը 14,9%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշից։ Հաշվետու ժամանակաշրջանում գրանցված հանցագործությունների թվից պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններից 13 դեպքը կազմել են իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժի կիրառման դեպքերը (60,6% անկում), 14-ը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման (16,7% անկում), 6-ը՝ կաշառքի տրման-ստացման, կաշառք տալու միջնորդության դեպքերը (25% անկում)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: