480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
Չնայած որոշակի փոփոխությունների՝ ռուս-հայկական հարաբերությունները նորմալ են զարգանում,. քաղաքագետ
14:37
10 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս-հայկական հարաբերությունները նորմալ են զարգանում, չնայած որոշակի փոփոխությունների առկայության։ Չորեքշաբթի Երևանում նման կարծիք հայտնեց ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Ռուսաստանը և Հայաստանը. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանի ժամանակ։

 «Տարածաշրջանում Ռուսաստանի և Հայաստանի շուրջ որոշ տեղաշարժեր են ընթանում, մասնավորապես տնտեսական և քաղաքական բնագավառներում, ինչը, անկասկած, կանդրադառնա մեր երկրների արտաքին քաղաքականությունների վրա, այդ թվում նաև միմյանց հետ հարաբերությունների վրա», - ասաց նա։

Ա. Իսկանդարյանը նշեց, որ ռուս-հայկական փոխհարաբերությունների ֆոն են դառնում իրադարձություններ, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների հարաբերություններում, մասնավորապես ոչ այնքան բարենպաստ և դժվար թե բարելավման միտում ունեցող ռուս-վրացական հարաբերություններում։

«Ռուսական ռազմական բազաները դուրս են հանվում Վրաստանի տարածքից, այս երկրում պետական պաշտոնյաների շուրթերից ժամանակ առ ժամանակ հնչում են Ռուսաստանի հանդեպ ոչ այնքան դրական հայտարարություններ, Ռուսաստանում նույնպես Վրաստանի հանդեպ վերաբերմունքն այնքան էլ կատարյալ չէ», - պարզաբանեց նա։

Բացի այդ, քաղաքագետի խոսքերով, սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի ընթացքում արձանագրվել են որոշ փոփոխություններ, որոնք տեղի են ունենում Հայաստանի տնտեսական բնագավառում ռուսական ներկայության առկայությամբ։

«Միանգամայն հավանական է, որ Ռուսաստանը կմասնակցի Հայաստանի հարավում ինչպես ատոմային նոր կայանի, այնպես էլ նավթամշակման գործարանի հնարավոր կառուցման գործին», - ընդգծեց նա։

Այս առնչությամբ Ա. Իսկանդարյանը կարծում է, որ այս փոփոխությունները Հայաստանում առաջացնում են ներքաղաքական որոշակի ռեակցիա և երկրում ռուսական տնտեսական ներխուժման նման օրինակ հակազդեցություն։

 «Դա նորմալ է. քաղաքական ուժերը պայքարում են իրար մեջ և օգտագործում յուրաքանչյոր պատրվակ` քաղաքական ճարտասանության ներքին շուկայում որևէ բանին հասնելու համար», - կարծում է նա։

Հոկտեմբերի 10-ին Երևանում Մոսկվայի Տանը տեղի ունեցած «Ռուսաստանը և Հայաստանը. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանին մասնակցեցին հայ հայտնի փորձագետ-քաղաքագետներ, հասարական-քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Միջոցառման կազմակերպիչներն են ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը, «Եվրասիա» ռուսական հիմնադրամը և Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գիտական և մշակութային միջազգային համագործակցության ռուսական կենտրոնը (Ռոսզարուբեժցենտր)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։