486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության փոփոխությունը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների բնույթի վրա. փորձագետ
13:52
10 Հոկտեմբերի 2007

Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական ղեկավարության փոփոխությունը էական հետևանքներ չի թողնի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Չորեքշաբթի Երևանում լրագրողներին նման կարծիք հայտնեց ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, փորձագետ Սերգեյ Մինասյանը «Ռուսաստանը և Հայաստանը. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանի ժամանակ։

Նրա խոսքերով, Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները էական ազդեցություն չեն ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Իմ կարծիքով Ռուսաստանի նախագահի փոփոխությունը կրելու է անձի փոփոխության ձևական բնույթ, անդրկովկասյան երկրներում գործող ռուսական քաղաքականությունը չի ենթարկվի արմատական փոփոխությունների», - ասաց նա։

Հայաստանի նախագահական ընտրությունների ենթատեքստում Մինասյանը նշեց, որ երկկողմանի հարաբերությունների վրա ևս զգալի ազդեցություն չի ունենա այս կամ այն թեկնածուի հաղթանակը։

«Եթե քաղաքական զարգացումները այնպիսի ընթացք ստանան, որ Հայաստանի նախագահի պաշտոնին ընտրվի ոչ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, դա լուրջ ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա», - ընդգծեց նա։

Այս առնչությամբ փորձագետը հիշեցրեց, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում մինչ այժմ հաջողությամբ ընթացող հիմնական պայմանագրերը ստորագրվել են 1998 թ.-ից առաջ։

Հայաստանում նախագահական հերթական ընտրությունները կանցկացվեն 2008 թ.-ի գարնանը։ Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին արդեն հայտարարել են իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների որոշ առաջնորդներ, այդ թվում նաև ՀՀԿ-ի առաջնորդ, վարչապետ Սերժ Սարգսյանը։

Հոկտեմբերի 10-ին Երևանում Մոսկվայի Տանը տեղի ունեցած «Ռուսաստանը և Հայաստանը. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանին մասնակցեցին հայ հայտնի փորձագետ-քաղաքագետներ, հասարական-քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Միջոցառման կազմակերպիչներն են ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը, «Եվրասիա» ռուսական հիմնադրամը և Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գիտական և մշակութային միջազգային համագործակցության ռուսական կենտրոնը (Ռոսզարուբեժցենտր)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։