486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքների մթնոլորտում նկատվել է աղտոտող նյութերի թույլատրելի մակարդակի զգալի գերազանցում. վիճակագրություն
13:08
10 Հոկտեմբերի 2007

Հայաստանի բնապահպանական վիճակը սրվում է, ինչի մասին վկայում է տվյալների վերլուծությունը, որոնք «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել Վիճակագրության ազգային ծառայությունը՝ հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվությունը։

Ըստ զեկույցի՝ 2007 թ.-ի օգոստոսին Հայաստանի քաղաքների մթնոլորտում նկատվել է աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի խտության զգալի գերազանցում։ Աղտոտվածության մոնիտորինգը անց է կացվել Երևանում և Հայաստանի առավել խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Ալավերդիում և Արարատում։

 Մասնավորապես, գետնամերձ օզոնի խտության միջինամսյա մակարդակը կրճատվել է 1,1 անգամ։ Գյումրի քաղաքի մթնոլորտում փոշու միջինամսյա խտությունը գերազանցել է առավելագույն թույլատրելի խտությունը 2,2 անգամ, միաժամանակ հուլիս ամսվա համեմատ՝ քաղաքում փոշու առավելագույն թույլատրելի խտության ցուցանիշի էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Հուլիսի ամսվա համեմատ՝ Վանաձորում նույնպես չեն արձանագրվել աղտոտված նյութերի առավելագույն թույլատրելի խտության էական փոփոխություններ։

Մոնիտորինգի արդյունքում՝ Հրազդան քաղաքի մթնոլորտում հայտնաբերվել է ցեմենտի փոշու առկայություն, որի մակարդակը գերազանցում է առավելագույն թւոյլատրելի խտությունը 5,1 անգամ, սակայն հուլիս ամսվա համեմատ՝ փոշու միջինամսյա խտությունը ավելացել է 1,3 անգամ։ Նման իրավիճակ է արձանագրվել նաև Արարատ քաղաքում, որտեղ ցեմենտի  փոշու միջինամսյա առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցվել է 4,9 անգամ։

Հաշվետու ժամանակաշրջանում Ալավերդի քաղաքում  1,1 անգամ գերազանցվել է ծծմբային երիօքսիդի առավելագույն թույլատրելի խտությունը, իսկ ազոտի երկօքսիդինը՝ 1,2 անգամ։

2007 թ.-ի օգոստոսին Հայաստանի գետերում արձանագրվել է ամոնիումի, նիտրիտի և սուլֆատի իոնների առավելագույն թույլատրելի խտության գերազանցում, ինչպես նաև թթվածնի բիոքիմիական օգտագործման գերազանցում ԹԿՊ5 (ջրի աղտոտվածության ցուցանիշ, որը բնորոշվում է թթվածնի քանակով, որը որոշակի ժամանակի ընթացքում (սովորաբար 5 օրում) օգտագործվել է ջրի միավոր ծավալում գտնվող աղտոտող նյութերի քիմիական օքսիդացման վրա)։

Տրամադրված տվյալների համաձայն՝ հետազոտման համար վերցրվել են հանրապետության 24 գետերի, Երևանի լճերի և մի շարք ջրամբարների ջրերի 93 նմուշներ։ Փորձաքննության արդյունքներով՝ Ախթալա, Արաքս, Ախուրյան, Սևջուր, Հրազդան, Գետառ, Գորիսգետ գետերի և Երևանյան լճի տարբեր հատվածներում արձանագրվել է ամոնիումի իոնի ջրի մեկ խորանարդ դեցիմետրի համար առավելագույն թույլատրելի խտության 0,46-15,93 մգ գերազանցում, այդ դեպքում երբ առավելագույն թույլատրելի խտությունը սահմանվել է ջրի մեկ խորանարդ դեցիմետրի համար 0,39 մգ։

 Փամբակ, Դեբետ, Ախթալա, Արաքս, Կարկաչուն, Սևջուր, Քասախ, Հրազդան, Գետառ գետերում արձանագրվել է թթվածնի բիոքիմիական օգտագործման առավելագույն թույլատրելի խտության գերազանցում։ Սույն նյութի խտությունը կազմել է ջրի մեկ խորանարդ դեցիմետրի համար 3,40 մգ-13,5 մգ, այն դեպքում երբ առավելագույն թույլատրելի խտությունը մեկ խորանարդ դեցիմետրի համար 3 մգ-է։

Միաժամանակ հետազոտվող գրեթե բոլոր գետերում հայտնաբերվել է նիտրիտի և սուլֆատի իոնի առավելագույն թույլատրելի խտության գերազանցում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։