478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բոստոնում ծաղկեպսակ է դրել Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
11:32
10 Հոկտեմբերի 2007

Հայրապետական այցով ԱՄՆ-ում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բոսթոնում ծաղկեպսակ է դրել Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում էին Բրուքլինի Բեթ Զիոն տաճարի հովիվ Ռաբբի Մոշե Ուոլդոկսը, Նյու Ինգլանդի լիգայի տարածքային ղեկավար Էնդրյու Տերսեյը և ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և  Ռաբբի Ուոլդոկսին մտահոգություն են հայտնել, որ այսպիսի դաժանությունների ճանաչումը, դատապարտումը և կանխումը պետք է լինի հաստատուն, հատկապես Դարֆուրի ժողովրդի համար, որոնց հանդեպ այժմ ցեղասպանություն է իրականցվում», - տեղեկացրեցին տեղեկատվական համակարգից։

Հուշարձանի տարածքում շրջելուց հետո՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել Նյու Ինգլանդի լիգայի տարածքային ղեկավար Էնդրյու Տերսեյին, որը դատապարտում է բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը։

Միաժամանակ Վեհափառ Հայրապետը Ցեղասպանության ժտխման քաղաքականությունը անվանել է բարոյապես աններելի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել նաև Ամերիկայի հրեական համայնքի նախկին նախագահ պրն. Ջեյմս Կոֆմենին` մարդկության բարօրությանն ուղղված նրա ներդրումների համար:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Նորին Սրբությունը եկել է հարգանքի տուրք մատուցելու Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակին: Մենք բարձր ենք գնահատում Հայոց Հայրապետի միասնականության դրսևորումը և ցանականում ենք, որ նա գիտենա, որ մենք նրան և հայ ժողովրդի հետ ենք. մի ժողովուրդ, որ տառապել է և 1915-1918 թթ. դաժան Ցեղասպանության ընթացում 1,5 միլիոն զոհ է տվել» - ասել է պրն. Կոֆմենը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: