484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրությունները պատեհ առիթ են ժողովրդի մեջ սոցիալական պահանջների ձևավորման համար. սոցիոլոգ
18:37
09 Հոկտեմբերի 2007

Հայաստանի նախագահական ընտրությունները պատեհ առիթ են ժողովրդի մեջ  սոցիալական պահանջների միասնական համակարգի ձևավորման համար։

Ինչպես երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի նորընտիր անդամ Լյուդմիլա Հարությունյանը, եթե հայ ժողովուրդը չկարողանա հնչեցնել իր սոցիալական պահանջները, իշխանությունը նրան լուրջ չի ընդունի։

«Երկրում անհրաժեշտ է ձևավորել սոցիալական պահանջներ, որոնք կներկայացվեն երկրի նախագահի պաշտոնի թեկնածուներին»,-կարծում է նա։

Հարությունյանի խոսքերով, եթե դա տեղի չունենա, Հայաստանը կվերադառնա այն մակարդակին, որի վրա գտնվել է 90-ականների վերջին։

«Ընտրական փորձը բոլորին ապացուցեց, որ ժողովրդին, որը չունի կամք և միասնություն, շատ հեշտ է համոզել, թե ում պիտի տա ձայնը ընտրություններում»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր թեկնածուի ուժը և հեղինակությունը ապահովում են ոչ թե նախընտրական դրույթները, այլ նրա թիկունքին կանգնած ժողովրդի ներկայացուցիչները, նրա ընտրախավը։

«Մեր ժողովրդի աշխարհայացքի բարդությունն այն է, որ առաջին պլան մղվում են ոչ թե քաղաքացիների ժողովրդավարական, սոցիալական կամ տնտեսական իրավունքները, այլ՝ պետության»,-ասաց նա, հավելելով, որ պետությունն ընդամենը մեխանիզմ է, որը օրենքերի միջոցով ապահովում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։

Հայաստանի հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008-ի գարնանը։ Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին արդեն հայտնել են իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների մի քանի առաջնորդներ։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: