478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Համագործակցությունը ԱՊՀ երկրների շրջանակներում հանցավորության դեմ արդյունավետ պայքարի երաշխիքն է. ՀՀ գլխավոր դատախազ
18:16
09 Հոկտեմբերի 2007

Համագործակցությունը ԱՊՀ երկրների շրջանակներում հանցավորության դեմ արդյունավետ պայքարի երաշխիքն է։ Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ ելույթ ունենալով երեքշաբթի Երևանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 8-րդ նիստի ընթացքում։

«ԱՊՀ երկրների շրջանակներում համագործակցությունը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի երաշխիքն է, ապահովում է մեր երկրների բազմակողմանի ինտեգրացիան միջազգային բոլոր գործընթացներում։ Այս համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես մեր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովող պայման»,- ասաց նա։

Միաժամանակ, Հովսեփյանը նշեց, որ Հայաստանը ձգտում է ստեղծել կայուն զարգացող հասարակություն, ինչը հանդիսանում է խաղաղության և բարեկեցության գրավական։

Գլխավոր դատախազն ասաց, որ մարդկության զարգացման այս փուլը, որը նոր հնարավորություններ է ստեղծում աշխարհի միլիոնավոր մարդկանց համար, միաժամանակ ունի նաև իր բացասական հետևանքները։

«Գլոբալիզացիան բարենպաստ պայմաններ է ստեղծում նոր տեսակի հանցագործությունների տարածման համար, այնպիսի, ինչպիսիք են անօրինական միգրացիան և մարդկանց առևտուրը, դրամալվացումը, կոռուպցիան, բանկային խարդախությունները, թմրաբիզնեսը»,- նշեց Հովսեփյանն՝ ընդգծելով, որ այս հանցագործությունները ստեղծում են հանցավոր խմբերի ճյուղավորված ցանցեր։

Հովսեփյանի կարծիքով, այս հանցագործությունները, ծնելով սոցիալական խնդիրներ և լարվածություններ, սպառնալիք ներկայացնելով ԱՊՀ երկրների հանրության անվտանգության համար, նոր խնդիրներ են դնում Համագործակցության դատախազների առջև։

«Համակարգող խորհրդի նիստը կնպաստի այս հանցագործությունների դեմ պայքարին, կամրացնի և կզարգացնի գործնական կապերը, կհարստացնի ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը»,- ասաց Հովսեփյանը։

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը Երևանում մեկնարկեց հոկտեմբերի 9-ին։

Գլխավոր դատախազների և առաջին տեղակալների մակարդակով նիստին մասնակցում են պատվիրակություններ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ուկրաիանայից, Թուրքմենիայից, Ռուսաստանից, Վրաստանից։ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել նիստին։

Նիստի օրակարգում ընդգրկվել է շուրջ տասը հարց, այդ թվում մարդավաճառության դեմ պայքարում ԱՊՀ երկրների դատախազությունների համագործակցությունը, հանցավորության հաշվառման և վիճակագրության միասնական համակարգի ստեղծումը, ԱՊՀ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված Համակարգող խորհրդի նախորդ որոշումների իրականացման ընթացքի քննարկումը։

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների համակարգող խորհուրդը գործում է 1995-ից։ Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի սկզբունքների հիման վրա՝ ապահովելով հանցավորության դեմ պայքարում և դատախազական վերահսկման մեջ գլխավոր դատախազների համագործակցությունը։

ԱՊՀ երկրների ղեկավարների 2000-ի հունվարի 25-ի որոշմամբ Համակարգող խորհրդին շնորհվել է միջպետական կառույցի կարգավիճակ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: