478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստանի ազգային երիտասարդական զեկույցի» շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 11-ին
17:40
09 Հոկտեմբերի 2007

«Հայաստանի ազգային երիտասարդական զեկույցի» շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 11-ին Երևանում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունում։

Զեկույցը համապարփակ փաստաթուղթ է, որտեղ ներկայացված և վերլուծված է Հայաստանի երիտասարդության ներկայիս վիճակը, նրա խնդիրները, ինչը կարող է երիտասարդական քաղաքականության ոլորտում երկարաժամկետ պետական ռազմավարության մշակման և իրականացման հիմք դառնալ։

Շնորհանդեսի ժամանակ ծրագրվում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով պարգևատրել զեկույցի հեղինակ-փորձագետներին և փաստաթղթի մշակմանը աջակցած կազմակերպություններին։

Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում և 13-րդը Եվրոպայում, որը երիտասարդության մասին ազգային զեկույց է մշակել։

Հայաստանի երիտասարդական զեկույցի պատրաստման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2005-ի հունիսին։ Որպես տեղեկատվական հիմք օգտագործվել են ոչ միայն վիճակագրական, գիտական և սոցիոլոգիական հրապարակումներ, այլ նաև լուրջ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ։

Փաստաթղթի մշակմանը աջակցել են Հայաստանի մշակույթի նախարարությունը, Եվրախորհրդի երիտասարդության հարցերի տնօրինության փորձագետները և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: