478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը առանձնահատուկ կարևորում է միջազգային համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում
16:38
09 Հոկտեմբերի 2007

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը առանձնահատուկ կարևորում է  հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցությունը։ Այս մասին նշվում է երեքշաբթի Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների կազմխորհրդի նիստի մասնակիցներին հասցեագրված նախագահի ուղերձում։

«Սոցիալական և տնտեսական գործընթացների գլոբալիզացիան տարածվել է նաև հանցագործությունների վրա՝ դրանք ավելի կազմակերպված դարձնելով։ Դա առաջին հերթին վերաբերում է մարդավաճառությանը, ապօրինի միգրացիային, թմրադեղերի ապօրինի շրջանառությանը, փողի լվացմանը»,- նշվում է նախագահի ուղերձում, որն ընթերցել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Իր ուղերձում Հայաստանի նախագահը նշել է, որ հանցագործությունների գլոբալիզացիայի դեմ պայքարը չի կարող իրականացվել միայն մեկ պետության ջանքերով, դրա համար անհրաժեշտ է միավորել ջանքերը բազմաթիվ պետություններում հանցավորության կանխարգելման ուղղությամբ։

«Վստահ եմ, որ այսօրվա Խորհրդի որոշումները կընդլայնեն ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների օրինական համագործակցության շրջանակները՝ ի շահ մեր պետությունների և հանուն ժողովուրդների բարեկեցության»,-նշել է նախագահը։

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների կազմխորհրդի նիստը Երևանում մեկնարկեց հոկտեմբերի 9-ին։

Գլխավոր դատախազների և առաջին տեղակալների մակարդակով նիստին մասնակցում են պատվիրակություններ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ուկրաիանայից, Թուրքմենիայից, Ռուսաստանից, Վրաստանից։ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել նիստին։

Նիստի օրակարգ է մտցվել շուրջ տասը հարց, այդ թվում մարդավաճառության դեմ պայքարում ԱՊՀ երկրների դատախազությունների համագործակցությունը, հանցավորության հաշվառման և վիճակագրության միասնական համակարգի ստեղծումը, ԱՊՀ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված Կազմխորհրդի նախորդ որոշումների իրականացման ընթացքի քննարկումը։

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների Կազմխորհուրդը գործում է 1995-ից։ Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի սկզբունքների հիման վրա՝ ապահովելով հանցավորության դեմ պայքարում և դատախազական վերահսկման մեջ գլխավոր դատախազների համագործակցությունը։

ԱՊՀ երկրների ղեկավարների 2000-ի հունվարի 25-ի որոշմամբ Կազմխորհրդին շնորհվել է միջպետական կառույցի կարգավիճակ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: