482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Հայաստանի քաղաքական ուժերի միջև խորհրդակցությունների անցկացումը
15:24
09 Հոկտեմբերի 2007

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Հայաստանի քաղաքական ուժերի միջև խորհրդակցությունների անցկացումը, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքերով, «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է կուսակցությունների առաջնորդների՝ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումների անցկացումը, «քանի որ Հայաստանում այսօր բացակայում է քաղաքական մրցակցությունը»։

«Հայաստանում կան քաղաքական գործիչներ, բազմաթիվ կուսակցություններ, սակայն շատ քիչ են ուժային կենտրոնները, որոնց շուրջ նրանք կկարողանային համախմբվել, և այս ուղղությամբ արված յուրաքանչյուր քայլ մեր կողմից միայն ողջունվում է», - ասաց Սաֆարյանը։

Այս ենթատեքստում նա չբացառեց 2008 թ. սկզբին նախատեսված նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի վերադասավորման հնարավորությունը։

«Քաղաքական ուժերի միջև խորհրդակցությունները ցանկալի են, սակայն ցանկալի կլիներ նաև, որպեսզի Հայաստանում հաղթահարվեր կարծրատիպը, ըստ որի, իշխանությունը անդառնալիորեն փչացած քաղաքական ուժերի խումբ է, և եթե ընդդիմությունն ու կառավարական ուժերը անցկացնում են խորհրդակցություններ, ապա դա դատապարտելի է», - ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքերով, կան հարցեր, որոնց շուրջ քաղաքական բոլոր ուժերը կարող են համագործակցել, մասնավորապես, թափանցիկ ընտրական գործընթացի ապահովման հարցում։

«Այսօրվա դրությամբ տարածաշրջանային զարգացումներն այնպիսին են, որ Հայաստանին ոչ մի լավ բան չեն խոստանում, և այս տեսանկյունից կարելի է հասկանալ մեծ քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը», - ասաց Սաֆարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: