487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է ԱՊՀ երկրների` Կարանտինի հարցերով համակարգող խորհրդի 14-րդ խորհրդաժողովը
15:10
09 Հոկտեմբերի 2007

Երևանում երեքշաբթի բացվել է ԱՊՀ մասնակից-երկրների Կարանտինի հարցերով համակարգող խորհրդի 14-րդ եռօրյա խորհրդաժողովը (ԿՀԽ)։

Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ ԱՊՀ երկրների ԿՀԽ նախագահի պաշտոնակատար Ռոմաուլդ Նովիցկին ասաց, որ խորհրդաժողովի հիմնական նպատակն է՝ քննարկել բույսերի կարանտինի օրենքների համախմբմանն առնչվող հարցերը, վերացնել տարանցիկ բեռների խոչընդոտները և բանականության շրջանակներում ազատականացնել բեռների տեղափոխությունը վերահսկիչ-անցողիկ կետերով։

Նա նշեց, որ անհրաժեշտ է ներդաշնակեցնել այնպիսի որոշումների աշխատանքն ու մշակումը, որոնք ձեռնտու կլինեն յուրաքանչյուր երկրի համար առանձին և բոլորին՝ միասին վերցրած։

«Չնայած բազմազան քաղաքական գործընթացներին՝ կարանտինային օբյեկտները հավասար չափով վտանգավոր են բոլոր երկրների համար, և նման միջոցառումների անցկացումը օգտակար է բոլորիս համար», - ասաց Նովիցկին։ Մասնավորապես, նա նշեց բուսասանիտարական հավաստագրի միասնական ժամկետի ընդունման և յուրաքանչյուր երկրի կողմից կարանտինային օբյեկտների սեփական ցանկի ներկայացման անհրաժեշտությունը։

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն իր հերթին ասաց, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների հետ համագործակցության զարգացմանը։

«Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը միջազգային հանրութան հետ աշխատանքային կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ապահովումն է։ Սա հիմնարարար գործոն է՝ երկրի ներքին տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման, պարենային ապահովման մակարդակի բարձրացման և պարենային անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխանության համար», - ասաց Դ. Լոքյանը։

Նախարարի խոսքերով, սկսած 1992 թ.-ից, երբ ուժի մեջ մտավ բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին ԱՊՀ երկրների համաձայնագիրը, իրավաբանական ամուր հիմք դրվեց՝ բուսասանիտարական բնագավառում բազմապլան և արդյունավետ համագործակցության համար։

1992 թ. նոյեմբերի 13-ին Մոսկվայում ստորագրվեց ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, որին միացավ 10 երկիր՝ բացառությամբ Վրաստանի, Ուկրաինայի և երեք մերձբալթյան երկրների։

Ըստ համաձայնագրի 8 կետերի, հերթականությամբ յուրաքանչյուր երկրում անհրաժեշտության դեպքում անցկացվում  է Համակարգող խորհրդի նիստ, սակայն ոչ ավել, քան երկու տարին մեկ անգամ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։