486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Երևանի օրվան» նվիրված տոնակատարությունը կսկսվի Օպերայի թատրոնում կայանալիք միջոցառմամբ
13:50
09 Հոկտեմբերի 2007

«Երևանի օրվան» նվիրված տոնական միջոցառումների հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Ալ.Սպենդիարյան անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, նույն երեկոյան Օպերայի թատրոնի սպասասրահում կսկսի գործել «Երևանն իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը, միաժամանակ Ազատության Հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն։

Հաջորդ օրը կեսօրին նույն վայրում ծրագրված է անցկացնել շախմատի սիրողական առաջնություն, իսկ մի քանի ժամ անց՝ շախմատի միաժամանակյա մրցախաղ՝ միջազգային վարպետ Միշա Խաչատրյանի մասնակցությամբ։

Երեկոյան Ազատության Հրապարակում տեղի կունենա սուսերամարտի բլից-առաջնություն՝ Երևանի լավագույն սուսերամարտիկների մասնակցությամբ։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մոտ տեղի կունենա երեխաների համար նախատեսված տոնական միջոցառում, իսկ Անգլիական այգում ելույթ կունենան պարի և երգի մանկական համույթներ։

Երևանի Մանկական այգում ծրագրված է անցկացնել մանկական խաղեր և մրցույթներ, միաժամանակ Հյուսիսային պողոտայում «Մարաթուկ» համույթը կներկայացնի ազգագրական ծեսեր, որոնք կուղեկցվեն կոխի ցուցադրական ելույթներով։

Երևանի օրվա տոնակատարության երկրորդ օրը կավարտվի Հանրապետության Հրապարակում կայանալիք համերգով։

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների ծրագրում են՝ Ազատության Հրապարակում կայանալիք ֆուտբոլային երիտասարդական բլից-առաջնությունը, Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կազմակերպած համերգը, որը տեղի կունենա «Առնո Բաբաջանյանի» անվան համերգասրահում։

Երեկոյան Երևանում կանցկացվի հեծանվորդների մրցույթ, պարաօլիմպիկ խաղերի մասնակիցների սայլակներով սպորտային մրցարշավ, ինչպես նաև մարաթոնյան վազքի մրցումներ։

Ազատության Հրապարակում տեղի կունենա «Իմ Երևան» խորագրով ասֆալտի վրա լավագույն կավճենկարի մրցույթ, որը կուղեկցվի տոնական համերգով։

Երևանը Հայաստանի 13-րդ մայրաքաղաքն է, որը 2007 թ.-ին կնշի հիմնադրման 2789-ամյակը։

Էրեբունին հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին՝ Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ Հայկական լեռնաշղթայի հարավ-արևելքում։ Քարը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, մինչև այժմ պահպանվել է և գտնվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։

Երևանը Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել 1918 թ. մայիսի 28-ին։ Երևանի Օրը նշվում է ամեն տարի՝ սկսած  1968 թ.-ից, երբ նշվեց քաղաքի 2750 ամյակը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։