477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է «Մեծահասակների համար կրթության շաբաթ- 2007»-ը
12:36
09 Հոկտեմբերի 2007

Երևանում երկուշաբթի մեկնարկել է «Մեծահասակների համար կրթության շաբաթ- 2007»-ը։

Ինչպես հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը, կրթությունը մեծերի համար կրթության ողջ համակարգի երրորդ հիմնական սյունն է՝ դպրոցական և բարձրագույն կրթության հետ մեկտեղ, որը մասնագետներին հնարավորություն է տալիս բարձրացնել մասնագիտական որակավորումը։

«Մոտակա յոթ օրերի համար նախատեսված միջոցառումների ծրագիրը կնպաստի մշակութային փոխանակությանը՝ Հայաստանի և մեծահասակների համար շաբաթի այլ մասնակից-երկրների միջև», - ասել է նա։

DVV International գերմանական կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Նազարեթ Նազարեթյանն իր հերթին նշել է, որ հանրապետությունում 2003 թ.-ից անցկացվող «Մեծահասակների համար Կրթության շաբաթը» ուղղված է կրթության գաղափարի տարածմանը՝ միջին և ավագ սերնդի մարդկանց շրջանում։

Հայաստանի կրթության և գիտության նախարարության տարրական և միջին-մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աբգալյանը նշել է, որ մոտ ապագայում մեծահասակների համար շաբաթի շրջանակներում անցկացվող աշխատանքը իր դրական արդյունքը կտա։

«Կրթություն և ուսուցում մեծահասակների համար ողջ կյանքի ընթացքում» հասարակական կազմակերպության ղեկավար Արևիկ Սարգսյանի խոսքերով, այս տարի Շաբաթի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումները կկազմակերպվեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև Հայաստանի մարզերի՝ Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի բնակիչների համար։

«Մեծահասակների համար կրթության շաբաթն» անցկացվում է Հայաստանում՝ հոկտեմբերի 8-15-ը։ Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն, մասնավորապես, «Կրթություն մեծահասակների համար և միջազգային երկխոսություն՝ դարերի սահմանագծին» միջազգային սեմինարը, ինչպես նաև Աշխատանքի տոնավաճառ՝ «Գտիր այն, ինչ փնտրում ես» խորագրով։

Շաբաթը կազմակերպել են DVV International և «Կրթություն և ուսուցում մեծահասակների համար ողջ կյանքի ընթացքում»  հասարակական կազմակերպությունները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախախարությանն առընթեր «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի, Եվրոպական զարգացման հիմնադրամի և  USAID-ի հետ համատեղ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: