487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
МТС-ի հայկական «դուստրը» հաճախականություններ է ստացել` 3G-ցանցի համար
11:41
09 Հոկտեմբերի 2007

Հայաստանի իշխանությունները K-Telecom ընկերությանը (ապրանքանիշը՝ VivaCell), որը МТС բջջային կապի ռուսական խոշորագույն օպերատորի «դուստրն է», հատկացրել են հաճախականություն՝ երրորդ սերնդի բջջային կապի (3G, UMTS ստանդարտ) ծառայություններ մատուցելու համար, ասվում է МТС-ի հաղորդագրության մեջ։

3G-ծառայությունները (այսպես կոչված՝ MMS ծառայություն) երրորդ սերնդի բջջային տեխնոլոգիաներն են, որոնք տեսահեռախոսակապի, տեսազանգերի և բջջային հեռուստատեսության հնարավորություն են տալիս։

Մինչև 2017 թ. հատկացված հաճախականությունները թույլ կտան МТС-ին՝ Հայաստանում գործածել UMTS ստանդրատի ցանց և բաժանորդներին մատուցել բջջային արագընթած ծառայությունների լայն շրջանակ, որն իր մեջ ընդգրկում է հանրապետության ողջ տարածքում տվյալների լայնամասշտաբ փոխանցման ծառայություն։ Այն դեպքում, երբ բաժանորդը գտնվի երրորդ սերնդի ցանցի ռադիոծածկույթից դուրս, նա ավտոմատ կերպով 3G-ից կտեղափոխվի գործող 2G ստանդարտ։  

Ռուսաստանից և Ուզբեկստանից հետո Հայաստանը ԱՊՀ տարածքում երրորդ երկիրը դարձավ, որտեղ МТС-ը հնարավորություն ստացավ գործածել երրորդ սերնդի ցանց։ K-Telecom-ն իրավունք ունի 3G ծառայություններ մատուցել՝ Հայաստանում բջջային կապի ծառայությունների ողջ շրջանակի մատուցման՝ իր ունեցած լիցենզիայի շրջանակներում։

Սեպտեմբերին МТС-ը գնել է International Cell Holding Ltd ընկերության կանոնադրական կապիտալի 80 տոկոսը, որը K-Telecom-ի (ապրանքանիշը՝ VivaCell) 100 տոկոսանոց անուղղակի սեփականատերն է, K-Telecom-ն էլ, իր հերթին, Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորն է, ինչպես նաև ստորագրել է այլընտրական համաձայնագիր՝ մնացած 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերման մասին։

Երեք միլիոն բնակչություն ունեցող հանրապետությունում բջջային կապի ներմուծումից հետո՝ 39 տոկոսով К-Тelecom-ը զբաղեցնում է շուկայի 66 տոկոսը։ Երկրում գործում է GSM ստանդարտով աշխատող երկու օպերատոր։ 2006 թ.-ին K-Telecom-ի հասույթը կազմել է 104,1 միլիոն դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։