485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
MIKA-Yerevan ակումբը Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության մրցանակակիրների եռյակ մտնելու հնարավորություն ունի
11:13
09 Հոկտեմբերի 2007

MIKA-Yerevan շախմատի կանանց հայկական ակումբը պահպանում է իր հնարավորությունը՝ մտնել Թուրքիայում անցկացվող Շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության (European Club Cup 2007) մրցանակակիրների եռյակ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից, առաջնության ավարտից մեկ փուլ առաջ MIKA-Yerevan-ը և ռուսական AVS Krasnoturins-ը 16-ական միավորով կիսում են 3-4 տեղերը՝ 18 թիմերի շրջանում։

19 միավորով առաջնության առաջատարն է Cercle d'Echecs de Monte-Carlo ակումբը, որը երկու միավորով առաջ է անցել Economist Saratov թիմից։

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի շախմատիստների հաջողությունները փոքր-ինչ համեստ են՝ վեց փուլերից հետո 56 թիմերի շրջանում 23-ական միավորով Bank King հայկական ակումբը և Clichy Echecs ակումբը կիսում են 10-11 տեղերը։

Եվրոպական առաջնության ավարտից մեկ փուլ առաջ 27 միավորով առաջնության աղյուսակը գլխավորում են Ural Sverdlovskaya և Chess Club Zagreb ակումբները՝ մեկ միավորով առաջ անցնելով Economist SGSEU-1 Saratov թիմից։

Շախմատի Երվոպայի գավաթի 2006թ. գործող մրցանակակիր MIKA-Yerevan ակումբի կազմում խաղում են աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիանա Աղաբեկյանը և Նինո Խուրցիձեն։

Bank King թիմում են գրոսմայստերներ Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը (բոլորը 2006 թ.-ին Թուրինում տեղի ունեցած Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներն են), Ռաֆայել Վահանյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը, Աշոտ Ավետիսյանը։

Շախմատի Եվրոպական տղամարդկանց 23-րդ և կանանց 12-րդ գավաթի խաղարկությունն անցկացվում է Թուրքիայում՝ հոկտեմբերի 2-10-ը շվեցարական համակարգով՝ 7 փուլով։

Տղամարդկանց առաջնությունում խաղում է 56 թիմ (յուրաքանչյուրն ունի 6 հիմնական և 2 պահեստային խաղացող), կանանց առաջնությունում խաղում է 18 ակումբ (4 հիմնական և մեկ պահեստային խաղացող)։

Ժամանակի վերահսկումը. 90 րոպե յուրաքանչյուր խաղին՝ քայլի համար ավելացնելով 30 վայրկյան։ Հաղթողը որոշվում է թիմային միավորների գումարով։ Անհատական միավորների գումարը առաջին լրացուցիչ ցուցանիշն է՝ տեղերի կիսման դեպքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։