483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նշել են հունվարին Ստամբուլում սպանված լրագրող Հրանտ Դինքի 53-ամյակը
19:04
08 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում երկուշաբթի նշեցին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի 53-ամյակը, որն այս տարվա հունվարին զոհ գնաց ահաբեկչի գնդակին։
 
Այս կապակցությամբ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) զոհված լրագրողի այրու՝ Ռաքել Դինքի մասնակցությամբ տեղի ունեցավ 25-րոպեանոց «Հավերժ թռիչք. Հրանտ Դինք» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրումը։

Ինչպես լրագրողներին հայտնեց սցենարի հեղինակ և ֆիլմի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը, ֆիլմը պատմում է Հրանտ Դինքի մարդկային որակների մասին։

«Ֆիլմը ստեղծվել է հոգու մղումով։ Ֆիլմի համար նյութեր հավաքելու համար ես եղա Ստամբուլում, հանդիպեցի նրա հարազատներին, ընկերներին, գրծընկերներին»,-ասաց նա։

Դինքի 53-ամյակի կապակցությամբ ԵՊՀ-ում բացվեց նաև «Պատում հայկական լեռների մասին» լուսանկարչական ցուցահանդեսը։

Լուսանկարների հեղինակ, ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող Քեթի Ղոնթախչյանի խոսքերով, ցուցահանդեսում ներկայացված են Արևմտյան Հայաստանի երկու շրջանների՝ Ղարսի և Վասպուրականի (այժմ գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում) 102 լուսանկարներ։

«Լուսանկարները նվիրված են Հրանտ Դինքին, քանի որ նա մեծ հայրենասեր էր և մեծատառով մարդ»,-ասաց նա։

Հրանտ Դինքը ծնվել է 1954թ.-ին թուրքական Մալաթիա մարզում։ Նա յոթ տարեկան էր, երբ ծնողները տեղափոխվել են Ստամբուլ։ Միջնակարգ կրթությունը նա ստացել է Ստամբուլի հայկական դպրոցում, ապա ավարտել է Ստամբուլի համալսարանը՝ ստանալով կենդանաբանի, ապա և փիլիսոփայի մասնագիտություն։

1996թ.-ից Դինքը ղեկավարել է հայերեն և թուրքերեն լույս տեսնող «Ակոս» թերթը։

Դինքը Թուրքիայում հայտնի է դարձել նրանով, որ գրել է սուր, այդ թվում՝ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց Մեծ Եղեռնին (որին զոհ գնաց ավելի քան 1,5 մլն. հայ) վերաբերող թեմաներով։

Դինքի մասնագիտական գործունեությունը դժգոհություն էր առաջացնում՝ նախևառաջ թուրք ազգայնականների մոտ. նա բազմիցս ենթարկվել է դատական հետապնդման։ 2005թ.-ին նրան Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով («թուրք ազգությանը  հասցված վիրավորանք») դատապարտեցին վեց ամսվա ազատազրկման, բայց հետո մեղադրանքը նրա վրայից վերցվեց։

«Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվեց հունվարի 19-ին Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության մոտ։ Մեկ օր անց ձերբակալվեց նրա վրա կրակած Սամաստը, որը խոստովանեց մեղքը՝ խոստովանագրում գրելով, որ հանցանքը գործել է Դինքի՝ հայերի ցեղասպանությանը նվիրված հոդվածների ազդեցության տակ։

Մեղադրյալի աթոռին 19 կասկածյալներ են։ Պետական մեղադրող կողմը պահանջում է Դինքի սպանության կազմակերպիչներին և կատարողին դատապարտել ցմահ բանտարկության, իսկ այն անձանց, որոնք առնչվել են գործին՝ 18-24 տարվա ազատազրկման։ Իր պահանջները մեղադրող կողմը հիմնավորում է թուրքական ՔՕ «ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցության», «սպանության», «հրազենի ապօրինի պահպանման», «պայթուցիկ նյութերի արտադրության, պահպանման և  կիրառության», «ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք» հոդվածներով։

Քրեական գործերով Ստամբուլի դատարանի որոշմամբ, Դինքի սպանության գործով դատը տեղափոխվել է մյուս տարվա փետրվար։ Հերթական դատական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։