420.75
4.19
394.07
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ԵԽԽվ-ին առաջարկել է զեկույց պատրաստել՝ Բաքվում Նարիմանյան գերեզմանոցի բարբարոսական ոչնչացման մասին

18:46
08 Հոկտեմբերի 2007

Հայաստանը ԵԽԽվ-ին առաջարկել է զեկույց պատրաստել՝ Բաքվում Նարիմանյան գերեզմանոցի բարբարոսական ոչնչացման մասին, երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ԵԽԽՎ հայկական նոր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ ամփոփելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի արդյունքները։

Նրա խոսքերով, այդ հարցը վերաբերում է ոչ միայն հայերին, այլև Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին։

«Խոսքը վերաբերում է Նարիմանյան գերեզմանոցի բարբարոսական ոչնչացմանը, ինչով ոտնահարվում են Ադրբեջանի ռուսական, հրեական, ուկրաինական և հայկական համայանքների իրավունքները»,- ասաց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ նախաձեռնության տակ ստորագրել են Սերբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Պորտուգալիայի և Ռուսաստանի պատգամավորները։

 «Հարցը քննարկման առարկա կդառնա, որից հետո կպարզվի, թե այս հարցի շուրջ զեկույց պատրաստվելու՞ է, թե՞ ոչ»,- ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը։

Բաքվի իշխանությունները որոշել են քանդել Նարիմանյան գերեզմանոցը, որը մոտ 100 տարվա պատմություն ունի և որտեղ թաղված են տարբեր ազգությունների մարդիկ, մեծամասամբ՝ ռուսներ, հայեր և հրեաներ։

Գերեզմանոցը քանդելու պաշտոնական առիթը նոր՝ «քաղաքի երթևեկությանը կենսապես խիստ անհրաժեշտ» ավտոմայրուղու կառուցումն է։

Ադրբեջանում ռուսալեզու հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, Ադրբեջանի ռուսական և ուկրաինական համայնքները, «Սոդրուժեստվո» կազմակերպությունը նախօրեին երկրի ղեկավար Իլհամ Ալիևեին ուղերձ են հղել, որով, մասնավորապես, խնդրել են «կանգնեցնել վանդալիզմով զբաղվող և մեր հարազատների գերեզմանոցների և աճյունների նկատմամբ անարգանք ցուցաբերող պաշտոնյաներին»։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
18 Ապրիլի 2024
«Սա այն բանի օրինակն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
ԱՄՆ–ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից
13:12
18 Ապրիլի 2024
Իրանցի վերլուծաբանը զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ Ոսկանյան
Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. իրանցի վերլուծաբանը զգուշացնում է
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
09:49
15 Ապրիլի 2024
Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան
16:07
12 Ապրիլի 2024
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
15:20
10 Ապրիլի 2024
Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը
16:07
09 Ապրիլի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո․ փոխվարչապետ
Փոխվարչապետը նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
11:10
09 Ապրիլի 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ