486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում կանցկացվի խաղաղության և մարդու իրավունքների «Ես մարդ եմ» հարավ-կովկասյան կինոփառատոնը
18:33
08 Հոկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Ղարաբաղի Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում 2007թ. հոկտեմբերի 8-ին կանցկացվի խաղաղության և մարդու իրավունքների «Ես մարդ եմ» հարավ-կովկասյան կինոփառատոնը։

Ինչպես երկուշաբթի Ստեփանակերտում լրագրողներին տեղեկացրեց փառատոնի կազմկոմիտեի անդամ Կերստնի Նիկիգը (Գերմանիա), նման միջոցառում հարավ-կովկասյան տարածաշրջանում առաջին անգամ է կազմակերպվում։

Նրա խոսքերով, փառատոնն արդեն անցկացվել է Ադրբեջանում, Աբխազիայում, Վրաստանում, Հարավային Օսեթիայում և Հայաստանում, իսկ Լեռնային Ղարաբաղը փառատոնային երթի վերջին փուլն է։

«Փառատոնի անցկացման գաղափարը ծնվեց 2005թ.-ին «Բաց հասարակություն- Վրաստան» հիմնադրամի և 2003թ.-ից Հարավային Կովկասի բոլոր տարածաշրջանների գործընկերների հետ համերաշխության նախագծեր իրականացնող Հենրիխ Բելլի անվան գերմանական հիմնադրամի գործընկերների և բարեկամների շրջանում»,-նշեց Կ. Նիկիգը։

Նիկիգի խոսքերով, փառատոնը հանդիսատեսին ներկայացնում է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից և նախկին Հարավսլավիայից բերված արդի վավերագրական կինո, որն առնչվում է Հարավային Կովկասի կենտրոնում և շրջաններում մարդու իրավունքների և խաղաղության հարցին։

«Այսպիսով մենք մտադիր ենք մեր ավանդը ներդնել տարածաշրջանի մշակութային կյանքում, ինչպես նաև ընդլայնել հակամարտությունների խաղաղ կարգավորման և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող բանավեճերը։ Որպես մրցութային հիմունքներով կինոփառատոնի անցկացման վայր ընտրվել են մեծ ու փոքր քաղաքներ, շրջկենտրոններ ու գյուղեր»,-նշեց փառատոնի համակարգողը։

Կ. Նիկիգը հավելել է նաև, որ այս միջոցառումը մրցութային փառատոն չէ։ «Մեր ժյուրին Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև Գերմանիայի և Չեխիայի երիտասարդ կինեմատոգրաֆիստներ, կինոգետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են»,-ասաց Նիկիգը։

Փառատոնի ընթացքում, որը կավարտվի հոկտեմբերի 14-ին, կցուցադրվի 6 վավերագրական ֆիլմ՝ «Իմ ահաբեկիչը», «Խավարից լույս՝ երկար ճանապարհ», «Միանվագ հերոսներ», «ՀԱԿ» (Հսկիչ անցագրային կետ), «С-21. Կարմիր կխմերներ-Մահվան մեքենա» և «Թշնամու պատկերը»։ Ցուցադրումներից հետո ամեն երեկո ծրագրված են ֆիլմերի քննարկումներ։

Բացի այդ Շուշիում փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև լուսանկարների, նկարների և գորգերի ցուցահանդեսի բացում։

Այս նախագիծն իրականացվում է «Հենրիխ Բելլի հիմնադրամի» և Բաց հասարակության ինստիտուտի ցանցի հարավ-կովկասյան հիմնադրամների աջակցությամբ։ Ստեփանակերտում և Շուշիում փառատոնի համակարգողներն են «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ղարաբաղյան ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալբերտ Ոսկանյանը և  «Ներդաշնակություն» կազմակերպության անդամ Ջուլիետա Առուստամյանը։–0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: