477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը պարգևատրվել է Ֆլետչերի դպրոցի «Դեկանի շքանշանով»
18:11
08 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պարգևատրվել է Մասաչուսեթսի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Դեկանի շքանշանով»։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից,  Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին պարգևը հանձնեց Ֆլետչերի դեկան, ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Բոսվորվը։

Վարդան Օսկանյանը Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ է և «Դեկանի շքանշանը» ստացավ այնպիսի ականավոր շրջանավարտների շարքում, ինչպիսիք են՝ Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին (Shirin Ebadi),  Ինդոնոզիայի արտգործնախարար Հասան Վիրաջուդան (Hassan Wirajuda), ԱՄՆ Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը (Bill Richardson), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Շաշի Թարուրը  (Shashi Tharoor), Կորեայի Դեմոկրատական Հանրապետությունում Չինաստանի դեսպան Լիու Քսիաոմինգը (Liu Xiaoming)։

Շնորհակալություն հայտնելով առանձնահատուկ պարգևի համար` Օսկանյանը երախտագիտությամբ խոսեց ՀՀ արտգործնախարարության հետ Ֆլետչերի դպրոցի շարունակվող համագործակցության վերաբերյալ:

Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դասախոսություն կարդաց «Փոքր երկրների դիվանագիտությունը» խորագրով, որում անդրադարձավ այն գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին, որոնք բացասական ազդեցություն են ունենում փոքր երկրների վրա:

Նախարարը ներկայացրեց նաև անկախությունից ի վեր Հայաստանի ռազմավարական առաջնայնությունների մասին: Նա անդրադարձավ նաև տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները և պատմեց հարևանների հետ հարաբերությունների մասին:

Հատուկ ծրագրով 1999 թվականից սկսած՝ ՀՀ ԱԳՆ-ի հետ համագործակցության ընթացքում Ֆլետչերի դպրոցն ընդունել է տասնհինգ դիվանագետներից և քաղծառայողներից բաղկացած հինգ խումբ:

ՀՀ ԱԳՆ դիվանագետների հետ մեկտեղ ծրագրին մասնակցել են նաև քաղծառայողներ` ֆինանսների, առևտրի, արդարադատության, առողջապահության նախարարություններից, նախագահի աշխատակազմից, ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Ծրագիրն ամբողջապես աջակցություն է ստանում Դավիդյան հիմնադրամի (Tavitian Foundation) կողմից, որը ղեկավարում է գործարար և բարեգործ Ասո Դավիդյանը:

Հիմնադրամի նպատակն է զարգացնել Հայաստանի կարողությունները` խրախուսելով և կրթությունը շարունակելու հնարավորություն տալով պաշտոնյաներին և մասնագետներին:

Ծրագիրը ձևավորվել է Թաֆթսի համալսարանի Հոգաբարձուների խորհրդի և Դավիդյան հիմնադրամի անդամ Ջոյս Բարսամի (Joyce Barsam) գլխավորությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: