481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպացի դիվանագետները զգուշություն են ցուցաբերում՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների հարցում. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար
17:52
08 Հոկտեմբերի 2007

Եվրոպացի  դիվանագետները զգուշություն են ցուցաբերում՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների հարցում, երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ԵԽԽՎ հայկական նոր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Միաժամանակ նա նշեց, որ դրան ավելանում է երկրորդ գործոնը՝ ճնշումը Ադրբեջանի կողմից։

«Դա չի նշանակում, որ մեր կողմից ճնշում չկա։ Մենք Ստրասբուրգում հայտարարեցինք, որ ճանապարհը, որով առաջարկում է շարժվել  Ադրբեջանը, մեր կարծիքով, անվտանգ չէ, և այդ հարցը պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հետ»,- ասաց Հարությունյանը։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը նշեց, որ Ստրասբուրգում հանդիպելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասել Ջոնսթոնի և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովի հետ՝ հայկական կողմն առաջարկել է այդ հարցի քննարկումը շարունակել ԼՂՀ-ում։

Հոկտեմբերի 8-12-ը նախատեսված՝ ժամանակավոր հանձնախմբի պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ ձախողվեց՝ ադրբեջանական կողմի առաջադրած նախապայմանի պատճառով, այն է՝ այցը Լեռնային Ղարաբաղ հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքով։

Բազմաթիվ տարիների ընթացքում միջազգային բոլոր պատվիրակությունների և կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների այցերը Լեռնային Ղարաբաղ կատարվել են Հայաստանի տարածքով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: