481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ հայկական պատվիրակությունը պատրաստում է մի շարք նախաձեռնություններ
17:27
08 Հոկտեմբերի 2007

ԵԱՀԿ հայկական պատվիրակությունը պատրաստում է մի շարք նախաձեռնություններ, երկուշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ հայկական նոր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ ամփոփելով ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի արդյունքները։

Նա նշեց, որ Հայաստանի պատվիրակությունը երբեք չի եղել և չի լինի պասիվ։ «Մենք պարզապես չենք ներկայացնում մեր դիրքորոշումները` կիրառելով նույն մեթոդները, ինչ և ադրբեջանական կողմը, այլ գտնում ենք պատասխանի այլ տարբերակներ, որոնք, մեր կարծիքով, ավելի արդյունավետ են։ Մեր պատվիրակությունը մշտապես նոր միջոցներ է մշակում՝ ադրբեջանական քարոզչամեքենային հակազդելու համար, և, կարծում եմ՝ բավական արդյունավետ»,- ասաց նա՝ չցանկանալով կոնկրետացնել նախաձեռնությունները։

Հարությունյանը վստահեցրեց, որ հայկական պատվիրակությունը բավականին հաջող հակաքայլեր է նախաձեռնում՝ Ադրբեջանի քարոզչական գործունեության դեմ։ «Գնալով մեր քայլերի գամման ավելի ընդարձակ կլինի և երբեք կանգ չի առնի մեկ միջոցի վրա»,- ասաց նա։

ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ Հայաստանի նոր պատվիարկությունը փոխել է աշխատաոճը՝ հաշվի առնելով պատվիրակության նոր կազմը և ավելի ճկուն քաղաքականություն է վարելու։ «Իհարկե, ԵԱՀԿ հայկական պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մեծ հարգանք է վայելում Եվրախորհրդում, բայց մեր աշխատաոճերը տարբերվում են»,- ասաց նա։

Հարությունյանն ավելացրեց, որ պատվիրակությունը պետք է ԵԱՀԿ-ում բարձրացնի ոչ միայն Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին առնչվող հարցեր, այլև ակտիվություն ցուցաբերի կարևոր միջազգային հարցերում։

Խորհրդարանական մայիսյան ընտրությունների արդյունքում ԵԱՀԿ հայաստանյան նոր պատվիրակության կազմում ընդգկրվել է ութ մարդ, որոնցից հինգը՝ իշխող կոալիցիայից, մեկական ներկայացուցիչներ՝ ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» և «Օրինաց երկրից»։--0—

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: