486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Սենատի կողմից հայերի Ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձևի ընդունման հնարավորությունը մեծ է. Դաշնակցություն
16:38
08 Հոկտեմբերի 2007

ԱՄՆ Սենատի կողմից հայերի Ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձևի ընդունման հնարավորությունը մեծ է, կարծում է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով տնօրեն Կիրո Մանոյանը։

Նրա խոսքերով, 100 սենատորներից 32-ն արդեն պատրաստ են քվեարկել 106-րդ բանաձևի օգտին, և Ներկայացուցիչների պալատում քվեարկության դրական արդյունքի դեպքում մեծ է հավանականությունը, որ այն կհաստատվի Սենատի կողմից։

«ԱՄՆ-ի հայկական համայնքը բավականին մեծ է և ազդեցիկ և, իհարկե, ուժերի ներածին չափով կաջակցի բանաձևի ընդունմանը։ Դա մեծ նշանակություն կունենա, եթե նկատի ունենանք, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ»,-ասաց Մանոյանը։

Նա նշեց նաև, որ չիմնավորված է համարում հայտարարություններն այն մասին, որ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-թուրքական և ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։

«ԱՄՆ-ը պետք է Թուրքիային նույնքան կամ նույնիսկ ավելի, քան Թուրքիան ԱՄՆ-ին, այդ պատճառով էլ նրանք վախենալու ոչինչ չունեն։ Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա  դրանք որևէ կերպ չեն կարող վատանալ, քանի որ մեր երկրների միջև որևէ հարաբերություն չկա»,-ասել է Մանոյանը՝ հավելելով, որ Հայաստանը երբեք չի հրաժարվել Թուրքիայի հետ մերձենալուց։

Նրա խոսքերով Հայաստանի համար 106-րդ բանաձևի ընդունման հարցում առավել կարևոր փաստարկ է Թուրքիայի վրա ճնշման փաստը։ «Փաստորեն, հայերի Ցեղասպանությունը ճանաչված է արդեն ողջ աշխարհում, և դա արդեն ինքնանպատակ չէ։ Այժմ շատ ավելի կարևոր է Թուրքիայի վրա ճնշման ուժեղացումը, ինչը, թեկուզ և անբավարար չափով, բայց կատարվում է»,-ասաց Մանոյանը։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ կերպով արտացոլել և ներկայացնել մարդու իավունքներին, էթնիկ զտումներին, ցեղասպանությանը, և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը (որը հավաստող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) վերաբերող հարցերը։

Ներկայացուցիչների պալատ փաստաթղթի ներկայացման պահին  կողմ էր 150 մարդ, այժմ այդ թիվը հասել է 226-ի։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։