482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան կժամանի Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարը
15:44
08 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուն եռօրյա պաշտոնական այցով երեքշաբթի կժամանի Հայաստան, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում պատվիրակությանը կդիմավորեն ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի այլ ներկայացուցիչներ»,- ասաց Շահսուվարյանն՝ ավելացնելով, որ հանդիպման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա երկու երկրների պաշտպանության նախարարների ճեպազրույցը:

Հոկտեմբերի 10-ին Ռումինիայի պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի հետ:

Նույն օրը պատվիարկության անդամները կայցելեն ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ինչպես նաև կհանդիպեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:

Հոկտեմբերի 11-ին Ռումինիայի պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան, որտեղ Մելեշկանուն գրառում կկատարի հուշամատյանում:

Նույն օրը  տեղի կունենա Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը, որից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս՝ երկու երկրների պաշտպանության նախարարների մասնակցությամբ:

Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությունը հինգշաբթի կմեկնի Բուխարեստ: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։