481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել Սերգեյ Պողոսյանի «Իմացիր և գործիր» գրքի շնորհանդեսը
15:13
08 Հոկտեմբերի 2007

Երևանում տեղի է ունեցել «Իմացիր և գործիր» գրքի շնորհանդեսը։ Ինչպես երկուշաբթի  տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեղեկացրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչը, ձեռնարկի նպատակն է լրացնել հասարակությունում գոյություն ունեցող տեղեկատվական բացը։

«Մեր հանրային ընդունարանների փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում կորուպցիոն ռիսկերը պայմանավորված են իրենց իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև համապատասխան գործընթացների մասին քաղաքացիների և պաշտոնյաների իրազեկության պակասով», - նշեց Բոյանիչը։

Գրքի հեղինակ Սերգեյ Պողոսյանի խոսքերով, «Իմացիր և գործիր» ձեռնարկը շոշափում է այն հարցերն ու խնդիրները, որոնք ծագում են որոշ քաղաքացիների մոտ տեղեկատվության պակասի պատճառով։

«Եթե առաջին հրատարակության մեջ շեշտը դրվել է տեղական ինքնակառավարման մարմինների մասին տեղեկատվության ապահովման վրա, ապա երկրորդ, լրացուցիչ տարբերակը, իր մեջ է ընդգրկում գործնական շատ տեղեկատվություն, մասնավորապես ունեցվածքի և անձնական իրավունքների, ինչպես նաև կանանց իրավունքների մասին տեղեկատվություն», - նշեց նա։

Պողոսյանն  ընդգծեց, որ յուրաքանչյուր երկրի քաղաքացի պետք է ապահովված լինի իրեն անհրաժեշտ տեղեկատվությամբ իր իրավունքների պաշտպանության համար։

«Իրազեկ ես՝ նշանակում է զինված ես»։ Սա «Իմացիր և գործիր» գրքի նշանաբանն է», - ասաց նա։

«Միլենիում» կրթահետազոտական ասոցիացիայի ծրագրերի համակարգող Դինա Մանուկյանը իր հերթին ավելացրեց, որ գիրքը գրված է մատչելի և հասկանալի լեզվով։

Գրքում ներկայացված է գործնական տեղեկատվություն տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարական գրասենյակների, զագսերի, անձնագրային բաժինների գործառույթների, պարտականությունների և ադմինիստրատիվ գործընթացների մասին։

 Ձեռնարկը տպագրված  է ԵԱՀԿ-ի աջակցությամբ, մշակված է «Միլենիում» կրթահետազոտական հասարակական կազմակերպության ՝ հիմնվելով Մարտունիում գործող հակակոռուպցիոն «հանրային ընդունարանի» փորձի վրա։

«Իմացիր և գործիր» գրքի տպաքանակը 2 հազ. է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: