478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հաշմանդամներն իրենց իրավունքների պետական պաշտպանության կարիքն ունեն
14:41
08 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հաշմանդամներն իրենց իրավունքների պետական պաշտպանության կարիքն ունեն։ Այս մասին «Հայաստանի հաշմանդամների խնդիրների լուսաբանումը» սեմինարի ժամանակ հայտարարեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

Նրա խոսքերով, երկրում անհրաժեշտ է հաշմանդամների իրավունքներին վերաբերվել որպես հասարակության լիարժեք անդամների իրավունքների։

«Պետությունը միշտ փորձել է գուշակել, թե ինչ է մեզ հարկավոր. այդ մոտեցման արդյունքում պարբերաբար գնվել են մեծ քանակությամբ հաշմասայլակներ, որոնք պիտանի չեն կիրառության համար։ Իսկ իրականում պետք չի գուշակել, պետք է պարզապես հարցնել»,- ասաց Ալավերդյանը։

Նա նշեց, որ հաշմանդամների հիմնախնդիրներն են աշխատանքի տեղավորվելը և լիարժեք կենսապայմանների բացակայությունը։

«Խղճելով մեզ՝ իշխանություններն աննշան բարձրացնում են մեր նպաստները, իսկ մենք ոչ թե խղճահարության, այլ լիարժեք կենսապայմանների ստեղծման կարիք ունենք»,- ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքերով, հաշմանդամների կարիքների բավարարումը մեծ ծախսեր չի պահանջում պետությունից, բավական է միայն ձևավորել հասարակության վերաբերմունքի կուլտուրան հաշմանդամների հանդեպ։

«Այնքան էլ թանկ չէ փողոցները և տրանսպորտը հարմարեցնել հաշմանդամների տեղաշարժին, անհրաժեշտ է պարզապես օրենքով ամրագրել դա»,- ասաց Ալավերդյանը։

Ալավերդյանը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում ապրում է մոտ 148 հազ. հաշմանդամ, որոնց 6 տոկոսը երեխաներ են։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: