481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հոկտեմբերին Վաշինգտոնում ՀՀ վարչապետը կմասնակցի ՀԲ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին
19:26
05 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ  վարչապետ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում  կմասնակցի ՀԲ-ի  եւ  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)  տարեկան  համաժողովին ու Հայ-ամերիկյան  տնտեսական համագործակցության  միջկառավարական  հանձնաժողովի  նիստին։

Ինչպես, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանում ՀԲ-ի կողմից  իրականացվող  ընթացիկ  ծրագրերին, ՀՀ կառավարության  հետ  բանկի հետագա  համագործակցությանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով,  ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան  գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին:

ՀԲ-ի երեւանյան գրասենյակի  տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը բարձր է գնահատել Հայաստանում  մինչ այժմ իրականացված  ծրագրերի կատարողականությունը, «դա կարեւոր չափանիշ է հետագայում  նաեւ Զարգացման միջազգային ընկերակցության, Վերակառուցման եւ զարգացման  միջազգային  բանկի ու այլ դոնորների եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանում  ծրագրեր իրականացնելու համար»,-նշել է նա.

Իր հերթին, վարչապետը նշել է, թե  ՀՀ  կառավարությունը բարձր է գնահատում  ՀԲ-ի հետ  համագործակցությունը  եւ տրամադրված է  ՀԲ- երկրի օժանդակության  ռազմավարության  հաջորդ փուլում ևս այդ գործակցությունը շարունակել ու  զարգացնել:

 

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ՀԲ-ի երեւանյան  գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը հանգամանորեն անդրադարձել են «Համաշխարհային բանկը եւ Հայաստանը.  գործընկերություն  հանուն լավագույն ապագայի» փաստաթղթին, որտեղ  ներկայացված են  Հայաստանի հետ  բանկի գործընկերության  անցած  ամբողջ ուղին,  բանկի առաքելությունը, ծրագրերի փաթեթը, իրականացված ծրագրերի մասով  ձեռքբերված արդյունքները, նախապատրաստման  փուլում գտնվող  ծրագրերը, 2008-2012թթ. երկրի օժանդակության  նոր  ռազմավարության  հնարավոր ուղղությունները,  մարտահրավերներն ու  գերակա  ուղղությունները եւ  մի շարք այլ խնդիրներ:

Այդ առումով, կողմերը քննարկել են առաջիկա 4 տարիներին  ՀՀ կառավարության  հետ ՀԲ-ի  համագործակցության հնարավոր ուղղությունները:

Նախատեսվում է, որ  այդ ուղղությունները  կլինեն` ներդրումային միջավայրի բարելավումն  ու մրցունակության բարձրացումը` տնտեսական աճի բարձր տեմպերը պահպանելու և  աճի կառուցվածքն  ավելի  բազմազան դարձնելու համար,  ինչպես նաև`  գիտելիքային տնտեսության  խթանումը,  սոցիալական  ծախսերի  ավելացման տեմպերի պահպանումն  ու սոցիալական ծառայությունների  որակի և  հասանելիության  բարելավումը:

Վարչապետ Սերժ Սարգսյանը  կարեւորել է  տարածաշրջանային  զարգացման  ծրագրերի իրագործումը, որն  ունի  քաղաքական և տնտեսական  բաղկացուցիչ: 

«Տնտեսական առումով,  ըստ վարչապետի,  դա հնարավորություն   կտա զարգացնել  երկաթուղային  եւ ավտոմոբիլային հաղորդակցության ուղիները եւ տնտեսապես շահեկան կլինի  մասնակից  բոլոր կողմերի համար»,-ասված է հաղորդագրությունում:

Իր հերթին, ՀԲ-ի երեւանյան  գրասենյակի տնօրենը հնարավոր է համարել այս ուղղությամբ ևս ջանքերի նպատակաուղղումը, նշելով, որ  առաջիկա տարիների համար նախատեսվող ծրագրերում նման  նախագծերի իրագործման հնարավորությունները  պետք է  հանգամանորեն ուսումնասիրել, որը և  կարող է լինել  համագործակցության  ուղղություններից մեկը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: