484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է որոշի իր անելիքները գերտերությունների և Թուրքիայի կողմից Եղեռնի ճանաչումից հետո՚. փորձագետ
18:03
05 Հոկտեմբերի 2007

Հայաստանը պետք է որոշի իր անելիքները գերտերությունների և Թուրքիայի կողմից Եղեռնի ճանաչումից հետո։ Այս հայտարարությունը ուրբաթ մամուլի ասուլիսում արեց «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։

Նրա կարծիքով, Հայաստանը դեռևս միջազգային հանրության կողմից Եղեռնի ճանաչմանը հաջորդող գործողությունների հստակ ծրագիր չունի։ Պատմաբանը նշեց, որ հայկական հասարկական-քաղաքական կարծիքը չափազանց մակերեսային է վերաբերում դրան։

«Մենք 60-70-ականներից պայքար ենք վարում Եղեռնի ճանաչման համար, բայց դեռևս հստակորեն մեզ համար չենք բնորոշել, թե ինչ է մեզ համար նշանակում այդ ճանաչումը և ինչի ենք ուզում հասնել ստիպելով աշխարհին ճանաչել 1915-ի կոտորածը»,-նշեց Այվազյանը։

Նրա խոսքերով, այսօր մեծ հավանականություն կա, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կճանաչի հայերի Ցեղասպանության 106-րդ բանաձևը, որը կազմել են մի քանի կոնգրեսականներ այս տարվա հունվարին։

«Ներկայացուցիչների պալատում 435-ից 226-ը հանդես են գալիս այս բանաձևի ընդունման օգտին, իսկ Սենատում դեռևս 100-ից 31-ն են պատրաստ քվեարկել այս փաստաթղթի օգտին, այդ պատճառով էլ սենատորների կողմից դրա ճանաչման մասին խոսելը դեռևս չափազանց բարդ է»,-ասաց պատմաբանը։

Նա հավելեց, որ ի տարբերություն նախորդ բանաձևերի, 2007-ի 106-րդ բանաձևը պարունակում է շատ կարևոր դրույթներ։

«Բանաձևը 30 կետից բաղկացած լուրջ փաստաթուղթ է։ Առանձնահատուկ արժեք է ներկայացնում այն, որ Ցեղասպանության իրագործման ժամանակային հատվածը սահմանվել է 1915-ից մինչև 1923-ը, տարածքը, որտեղ այն իրականացվել է բնորոշված է որպես հայերի հայրենիք, որի վրա նրանք բնակվել են շուրջ 2,5 հազ. տարի»,-ասաց Այվազյանը։

Իր հերթին թուրքագետ Հակոբ Չաքրյանը հավելեց, որ եղեռնի ճանաչման շուրջ ծավալվող մշտական գործընթացները շուտով կպարտադրեն Թուրքիային գտնել այդ հարցի շուտափույթ լուծումը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։