486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» խմբակցությունը թույլ չի տա ընդունել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը
15:20
05 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» խմբակցությունը թույլ չի տա ընդունել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը, ուրբաթ լրագրողներին հայտնեց խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը։

 «Խմբակցությունը կարծում է, որ նախօրեին երրորդ ընթերցման ներկայացված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծը խախտում է Հայաստանի Սահմանադրության դրույթները»,- ասաց նա։

«Օրինագիծը որոշակի սպառնալիք է կրում իր մեջ և ուղղակիորեն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի օրենքը չընդունվի, որովհետև փոխել այն արդեն հնարավոր չէ»,- ասաց նա։

«Հնարավոր է, որ օրենքն ընդունելուց հետո պատգամավորները կդիմեն Սահմանադրական դատարան՝ օրինագիծը բողոքարկելու համար, բայց այդ ընթացքում կխախտվեն բազմաթիվ մարդկանց իրավունքները»,- ասաց նա։

Փոստանջյանը նշեց, որ օրինագիծը թույլատրում է միջամտել  քաղաքացու մասնավոր կյանքին և կարող է շատ հեռու գնացող հետևանքներ ունենալ։ «Ժառանգություն» խմբակցությունը իր վրա քաղաքական պատասխանատվություն չի վերցնում այդ օրենքի համար»,- ասաց նա։

Միաժամանակ Փոստանջյանը նշեց, որ ընդհանուր առմամբ խորհրդարանում մշակվող օրինագծերը կատարյալ չեն և հետագայում ենթարկվում են բազմաթիվ փոփոխությունների և ուղղումների։

Օրինագծում ամրագրված է օպերատիվ-հետախուզական գործունեության նոր տեսակ, որը նախատեսում է ֆինանսական տվյալների հասանելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկողություն։

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծը ենթադրում է, մասնավորապես, բանկային և այլ ֆինանսական կազմակերպություններից տեղեկությունների ստացում՝ բանկային ավանդների և այլ տեսակի հաշիվների մասին, ինչպես նաև ֆինանսական գործարքների  վերահսկողություն՝ առանց այդ մասին տեղյակ պահելու այն անձանց, ում վերաբերում է գործարքը։

Օրենքի համաձայն, հեռախոսային խոսակցությունների գաղտնի լսումն ապահովելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության կառույցում կստեղծվի հատուկ ծառայություն, որը կունենա գործունեության բավականաչափ անկախություն։ Մասնավորապես, ծառայության տնօրենին պետք է նշանակի հանրապետության նախագահը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։