486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Զարգացման ասիական բանկը Հայաստանին 30,6 միլիոն դոլարի վարկ կտրամադրի՝ գյուղերում ճանապարհաշինարարական նախագծի իրականացման համար
11:10
05 Հոկտեմբերի 2007

Զարգացման ասիական բանկը (Asian Development Bank) Հայաստանին 30,6 միլիոն դոլարի վարկ կտրամադրի՝ գյուղերում մարզային ճանապարհաշինարարական նախագծի ծախսերի ֆինանսավորման համար, ասվում է բանկի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Բացի այդ, ԶԱԲ-ը,  որպես դրամաշնորհ, 600 հազ. դոլար կտրամադրի Հայաստանի տրանսպորտային նոր ռազմավարության զարգացման համար։

«Ճանապարհների մեծ մասը Հայաստանում անցնում են լեռնային տարածքներով, որտեղ սողանքները հաճախակի երևույթ են, իսկ ձմեռային ծանր պայմանները մեծ ջանքեր են պահանջում ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար։ Շատ վայրերում տեղատարափ անձրևներն ու ջրահեռացման անբավարար համակարգը խցանումների պատճառ են դառնում», - ասվում է տեղեկատվության մեջ։

Բանկում հիշեցրեցին, որ Հայաստանի կառավարությունը 2004 թ.-ին մշակել է ճանապարհային ցանցի արդիականացման ծրագիր՝ գյուղացիների հասանելիությունը հանրապետական մայրուղիներին բարելավելու համար. ծրագիրն  ընդգկրում է առաջնահերթ համարվող 784 գյուղական և տեղական ճանապարհ՝ 2,7 հազ. կմ երկարությամբ։

«Ըստ գնահատականների, նախագծի արժեքը կազմում է 300 միլիոն դոլար՝ ներառյալ ԶԱԲ-ի կողմից ֆինանսավորվող ճանապարհային նախագիծը։ Հայաստանի 1,2 միլիոնանոց գյուղական բնակչության մեծ մասը, որի 45 տոկոսը չքավորներ են,  ամենօրյա կյանքում կախված է ճանապարհային տրանսպորտից», - ասվում է տեղեկատվության մեջ։

ԶԱԲ-ում նշել են, որ գյուղերում աղքատության դեմ պայքարն ընթանում է դանդաղ՝ տնտեսական զարգացման խնդիրների պատճառով, ինչի պատճառն այն է, որ  Հայաստանի տարածքի մեծ մասի լեռնային է  և տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացած չեն։

«ԶԱԲ-ի նախագիծը կօգնի բարելավել ծառայությունների արագաշարժությունն ու հասանելիությունը գյուղական բնակչության համար, մեծացնել աշխատանքի տեղավորման հնարավորությունը, բարձրացնել տարածաշրջանային կենտրոններ և մայրաքաղաքի շուկաներ հասանելիությունը», - նշվում է տեղեկատվության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: