483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկեց «Հայ ֆեստ» հինգերորդ միջազգային թատերական փառատոնը
20:08
04 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում հինգշաբթի մեկնարկեց «Հայ Ֆեստ» հինգերորդ միջազգային թատերական փառատոնը։

Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց փառատոնի կազմկոմիտեի նախագահ Արթուր Ղուկասյանը, «Հայ Ֆեստը» կմեկնարկի Սանկտ-Պետերբուրգի «Կաննոն դանս» ջազ-մոդեռն պարի դպրոցի ներկայացմամբ։

«Պարուսույց-բեմադրիչ Նատալյա Կասպարովան հանդիսատեսին կներկայացնի «Կոմիտասի երգերը» անունը կրող ներկայացումը»,-ասաց նա։

Ղուկասյանի խոսքերով, իր ներկայացման մեջ Կասպարովան միացրել է ազգային հայկական մշակույթը և պարը՝ մոդեռն contemporary ոճի մեջ։

Նա հայտնեց նաև, որ փառատոնի ծրագրում կան  33 երկրների շուրջ 100 ներկայացումներ։

Ղուկասյանը հավելեց, որ փառատոնի շրջանակներում մանկական և տիկնիկային ներկայացումներից բացի կմեկնարկի «Բեմից դեպի էկրան» նոր նախագիծը, որի համակարգողը Մելիք Կարապետյանն է։

«Հետահայց ցուցադրությամբ կներկայացվեն մեծագույն ռեժիսորների բեմադրությունները, մասնավորապես, Պիտեր Բրուկի և Ջորջիո Ստրելլերի»,-ասաց նա՝ հավելելով, որ  նախագծի շրջանակներում ցուցադրվելու են 12 հայտնի ներկայացումներ։

Ղուկասյանն ասաց, որ այս տարի ևս կշարունակվի նյու-ռայթինգի (նոր դրամայի) ծրագիրը։ Դրա հիմքի վրա ծրագրվում է անցկացնել իմպրովիզացիաների երկու երեկո՝ մի քանի երկրներից ժամանած դերասանների մասնակցությամբ։

«Այդ ծրագրի շրջանակներում սեմինարներ կանցկացնեն Մոսկվայի Փոքր գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ) դպրոց-ստուդիայի տնօրեն Անատոլի Սմելյանսկին, ինչպես նաև լիտվացի բեմադրիչ Մարիուս Իվաշկյավիչուսը»,-հայտնեց Ղուկասյանը։

«Հայ Ֆեստ» հինգերորդ միջազգային թատերական փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 14-ը։

«Հայ ֆեստ» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի ունեցավ 2003թ.-ին։ Փառատոնի հաջող անցկացման արդյունքում Հայաստանը ներգրավվեց ASSITEJ (Մանկական և պատանեկան թատրոնների միջազգային ասոցիացիա) և IETM (Համաեվրոպական թատերական ցանց) միջազգային թատերական ցանցներում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: