487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բուհերը և դպրոցները կստանան ֆրանսերեն լեզվի դասագրքեր
19:30
04 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիական Ադիֆլոր (ADIFLOR - Association pour la Diffusion Internationale Francophone des Livres, Ouvrages et Revues) կազմակերպությունը 2007-2008 ուստարում ավելի քան 40 հազար ֆրանսերեն լեզվի անվճար դասագրքեր կտրամադրի Հայաստանի 150 դպրոցներին և մեկ տասնյակ բուհերին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վրաչությունից, դասագրքերի քանակը Հայաստան կբերվի նոյեմբերի կեսին։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում երեքշաբթի՝ Հայաստանի բուհերին և դպրոցներին ֆրանսերենի ուսուցման մեթոդական գրականությամբ ապահովելու ծրագրին նվիրված միջոցառուման ժամանակ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը պետական հոգատարություն է ցուցաբերում ֆրանսերենի խորացված դասավանդման ուղղությամբ:

«Հայաստանի հարյուրավոր դպրոցներում և տասնյակ բուհերում դասավանդվում է ֆրանսերեն: Հայաստանում գործում են ֆրանսիական մասնագիտական լիցեյը և Ֆրանսիական համալսարանը, որն իր տեսակի մեջ լավագույններից մեկն է Ֆրանսիայի տարածքից դուրս»,- ասաց Նալբանդյանն՝ ավելացնելով, որ Հայաստանը դիտորդի  կարգավիճակ ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։

«Ֆրանսերենը Հայաստանում դասավանդվում է ամբողջական ցիկլով՝ մանկապարտեզից մինչև բուհ, և այս ծրագիրը գալիս է լրացնելու Հայաստանի կառավարության ջանքերը»,- ասաց դեսպանը:

Ծրագիրն իրականացվում է Ադիֆլոր (ADIFLOR - Association pour la Diffusion Internationale Francophone des Livres, Ouvrages et Revues) կազմակերպության միջոցով և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, մշակույթի նախարարության, Էսոն նահանգի Գլխավոր խորհրդի, Ֆրանսիայի Ազգային գրադարանի, Գրքի Ազգային կենտրոնի, Ալիանս Ֆրանսեզի, Կլե Ինտերնասիոնալ հրատարակչության, նաև ֆրանսահայ Սփյուռք-Հայաստան միության աջակցությամբ։ Ծրագիրն արժանացել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության հավանությունը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։