484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.12
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական և հասարակական գործիչները պարգևներ ստացան՝ հայ-ռուսական բարեկամության զարգացման գործում ունեցած ներդրման համար
15:52
04 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մի շարք հասարակական և պետական գործիչներ հինգշաբթի Երևանում պարգևատրվեցին Ռուսաստանի Դաշնության Հասարակական պարգևների ազգային կոմիտեի պատվանշաններով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած վաստակի և անձնական ներդրման համար։

«Սա մեր քաղաքական տեսակետն է, և Ռուսաստանի Դաշնության Հասարակական պարգևների ազգային կոմիտեն առանձնացրել է Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք անձնական ներդրում են ունեցել Հայաստանի անվտանգության ամրապնդման և երկրում կարգուկանոն հաստատելու գործում, ինչպես նաև մեր երկու երկրների միջև հետագա համագործակցության մեջ»,- պարգևատման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը։

Իր հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այդ պարգևները հանձնվել են՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրացման և զարգացման համար։

«Մեր ողջ գործունեությունը մենք կապում ենք Ռուսաստանի հետ, որի հետ համագործակցությունը Հայաստանի ինչպես տնտեսական, այնպես էլ սպորտի զարգացման հաջողության գրավականն է»,- ընդգծեց նա։

«ՄԻԿԱ Լիմիթեդ» ընկերության նախագահ Միքայել Բաղդասարովի խոսքերով, այսօր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին հաջող են զարգանում, ինչի մասին վկայում է Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրման մեկնարկը, որը հաջորդ տարեսկզբին կսկսի արդյունավետ աշխատել։

«Ես կարծում եմ, որ մեր երկրների տնտեսական համագործակցությունը հետագայում միայն կամրանա և էլ ավելի կզարգանա»,- կարծում է նա։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը և Ռուսաստանի Դաշնության Հասարակական պարգևների ազգային կոմիտեի նախագահ Վիկտոր Շևչենկոն Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած վաստակի և անձնական ներդրման համար Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու I աստիճանի շքանշանով պարգևատրեցին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, Դմիտրի Դոնսկոյի շքանշանով՝ «ՄԻԿԱ Լիմիթեդ» ընկերության նախագահ Միքայել Բաղդասարովին և ՌԴ Անվտանգության, պաշտպանության և կարգապահության ակադեմիայի հայկական մասնաճյուղի տնօրեն Կարո Հակոբյանին, Մարշալ Ժուկովի շքանշանով՝ ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգոր Սարգսյանին, Պետրոս Մեծի I աստիճանի շքանշանով՝ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ) Սահմանապահ վարչության պետ Սերգեյ Բոնդարևին, Պետրոս Մեծի II աստիճանի շքանշանով՝ «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանին, ինչպես նաև Հայրենիքին մատուցած ծառայության համար Մեծ իշխան Վլադիմիրի I աստիճանի շքանշանով՝ Հայաստանում ՌԴ Սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ Վիկտոր  Զոլոտուխինին։

Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պարգևատրվեց Մարշալ Ժուկովի շքանշանով՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև ռազմա-տեխնիկական համագործակցության և բարեկամության ամրացման գործում ունեցած վաստակի և անձնական ներդրման համար, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պարգևատրվեց Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու I աստիճանի շքանշանով՝ միջազգային անվտանգության, օրինականության և իրավապահպանության գործում ունեցած վաստակի  և անձնական մեծ ներդրման համար, իսկ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը՝ Պետրոս Մեծի I աստիճանի շքանշանով՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրացման գործում ունեցած վաստակի և անձնական մեծ ներդրման համար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։