477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև տարեվերջ կլուծվի Հայաստանի տարածքում հինգ ռուսական ձեռնարկությունների գործարկման խնդիրը. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
12:52
04 Հոկտեմբերի 2007

Մինչև տարեվերջ կլուծվի Հայաստանի տարածքում հինգ ռուսական ձեռնարկությունների գործարկման խնդիրը, «Գոլոս Արմենիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի Մոսկվա պաշտոնական այցի արդյունքները։

Նա նշել է, որ այս շատ վաղուց լուծում պահանջող խնդիրը քննարկվել է Ս. Սարգսյանի Վ. Զուբկովի հետ հանդիպման ժամանակ։

«Այժմ այդ օբյեկտները գտնվում են պետության տնօրինման տակ, սակայն քննարկվում է դրանց՝ անհատ անձանց փոխանցելու հարցը։ Իմ կարծիքով, դա ձեռնարկությունները տագնապալի դրությունից դուրս հանելու ճանապարհներից մեկն է», - ասել է Պավլովը։ Նրա կարծիքով, անհատ անձը շահագրգռված կլինի արդյունաբերական մասշտաբներով արտադրանքի արտադրման մեջ։

93 միլիոն դոլարի չափով ՌԴ-ին Հայաստանի պետպարտքի մարման դիմաց Ռուսաստանի Դաշնությանը հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերի փոխանցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2002 թ.-ին։ Ըստ փաստաթղթի՝ ՌԴ-ի սեփականությանն են անցնում հայկական հինգ ձեռնարկություններ՝ «Մարս» ՓԲԸ-ն (գնահատված է 56,29 միլիոն դոլար), «Մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (2,75 միլիոն դոլար), «Ղեկավարման ավտոմատեցված համակարգերի Երևանի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (3,37 միլիոն դոլար), «Նյութագիտության Երևանի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (0,35 միլիոն դոլար), Հրազդան ՋԷԿ-ի ունեցվածքային համալիրը (31 միլիոն դոլար)։ Սակայն վերը նշված ձեռնարկությունները դեռևս գործի չեն դրվել Ռուսաստանի կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: