481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածները պետության Սահմանադրության հետ համապատասխանեցնելու համար
11:11
04 Հոկտեմբերի 2007

 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է հանրապետության Սահմանադրական դատարան «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածները պետության Սահմանադրության հետ համապատասխանեցնելու համար։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից, Ա. Հարությունյանը խնդրում է վերանայել ՀՀ օրենքի  73-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրության  42-րդ հոդվածի 3-րդ մասին և նույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին համապատասխանության հարցը :

Այսպես, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ուշադրության է հրավիրում օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին, ըստ որի՝ մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի ապահովագրական ստաժ, բացառությամբ նույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգի։

Սույն հոդվածը իր հերթին առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատանքը չի դիտում որպես ստաժի հաշվարկման առանձնահատկություն, մինչդեռ, մինչև "Պետական կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը գործող  "ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին" ՀՀ օրենքի (ընդունվել է 06.12.1995թ., ուժը կորցրել է 10.04.2003թ.) 30-րդ հոդվածի համաձայն` առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկվում էր մեկուկես անգամ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև կարծում է, որ "Պետական կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի 73-րդ հոդվածը վերաբերում է մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը և չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը։

Պաշտպանի կարծիքով, սույն դրույթները վատթարացնում են քաղաքացիների վիճակն ու վերացնում նախկինում գործող օրենսդրությամբ ձեռք բերված նրանց իրավունքները:

Երկրորդ հարցը վերաբերում է  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածին, ըստ որի աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Սակայն  25 տարի ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում: Բացի այդ, դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավել։

Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, սույն սահմանափակումները խախտում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից յուրաքանչյուրի օգտվելու սահմանադրական իրավունքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: