486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
2008-ին Ռուսաստանում ծրագրվում է ռուս ուսանողների համար հայոց լեզվի դասագրքի հրատարակում
19:51
03 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.2008-ին Ռուսաստանում ծրագրվում է ռուս ուսանողների համար հայոց լեզվի դասագրքի հրատարակումը։

Ինչպես չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Սերգեյ Ալեշչյոնոկը, այս նախագիծը Հիմնադրամի կրթության, մշակույթի և երիտասարդության համար կրթության մատչելիության  ոլորտում առաջնային ծրագրերից է։

«Սա նոր սերնդի դասագիրք է, քանի որ երիտասարդությունը պետք է միմյանց ավելի լավ ճանաչելու և շփելու հնարավորություն ունենա»,-ասաց նա։

Ալեշչյոնոկի խոսքերով, Հիմնադրամը ծրագրում է նաև հրատարակել ԱՊՀ երկրների հեղինակների գրական ստեղծագործություններ։

«Այն վեց գրքերից մեկը, որոնց հրատարակմանը ծրագրում ենք աջակցել հաջորդ տարի, հայ գրող Հրանտ Մաթևոոսյանի ստեղծագործությունների ժողովածուն է»,-հայտնեց նա, հավելելով, որ Հիմնադրամում կան նաև ԱՊՀ այլ երկրների հեղինակների կողմից գրքերի հրատարակման հայտեր։

ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը ստեղծվել է 2007-ի ամռանը, նրա նպատակներն են ԱՊՀ երկրների միջև մշակութային երկխոսության ձևավորումը և միասնական հումանիտար դաշտի ստեղծումը։

Ղեկավարվելով միջնաժամկետ (6 տարի) և կարճաժամկետ (2 տարի) զարգացման ծրագրերով՝ Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի, ինչպես նաև հումանիտար ոլորտում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների հետ միասին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: