486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ցորենի, ալյուրի գների աճը Հայաստանում` պայմանավորված է միջազգային շուկաներում գների բարձրացմամբ
17:05
03 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ցորենի, ալյուրի գների աճը Հայաստանում` պայմանավորված է միջազգային շուկաներում գների բարձրացմամբ, այս եզրակացությանն է հանգել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հոկտեմբերի 3-ի նիստի արդյունքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը՝հանձնաժողովն ուսումնասիրել է պարենային ցորենի եւ ցորենի ալյուրի շուկաները, միաժամանակ ուշադրության առարկա դարձելով վերջին շրջանում ներքին շուկայում ցորենի եւ ալյուրի գների բարձրացումները:

«Ըստ ուսումնասիրությունների, պարենային ցորենի շուկայում գործող խոշոր տնտեսվարող սուբյեկտների` «Սալեքս Գրուփի»  (ներկրման ծավալներով 35,06%) եւ «Մանանա Գրեյնի» (ներկրման ծավալներով 35,8%), կողմից ցորենի ներկրման եւ իրացման գների համադրումից պարզվել է, որ 2006-2007 թթ. ընթացքում «Սալեքս Գրուփի» մոտ իրացման գինն ունի նույն դինամիկան, ինչ ներկրման գինը: Իսկ «Մանանա Գրեյնի» մոտ 2007-ի առաջին կիսամյակի վերջում նկատվել է գների աճ, որի վերաբերյալ ընկերությունը հիմնավորումներ եւ պարզաբանումներ է ներկայացրել»,-ասված է հաղորդագրությունում:

Համաձայն ցորենի համաշխարհային շուկայի իրավիճակի ուսումնասիրության, ցորենի պաշարներն ամբողջ աշխարհում 2007 թ. աշնանը հասել են իրենց նվազագույն մակարդակին: Երաշտի պատճառով բերքատվության մակարդակը նվազել է: Առաջարկի պակասը եւ աճող պահանջարկը նպաստել են գների աճին (միջազգային բորսաներում գների դինամիկայի պատկերը կցվում է):

«Նման պայմաններում, մի կողմից բարձր կլինեն հանրապետություն ներկրվող ցորենի գները, իսկ մյուս կողմից` ցորենի գնի աճին կնպաստեն նաեւ գործարար սպասումները: Իսկ ձմռան վերջից եւ գարնան վերջից ցորենի մեկ կգ-ի մաքսային արժեքում արձանագրվել է աճ»,-ասված է հաղորդագրությունում:

Մամուլի քարտուղարի հաղորդմամբ՝ գյուղացիական տնտեսությունների կողմից ցորենի արտադրության եւ իրացման ծավալների վերաբերյալ ՏՄՊՊՀ-ում տվյալներ չկան, ինչը հնարավորություն չի տալիս  հանձնաժողովին շուկայի ծավալների եւ տնտեսվարող սուբյեկտների ունեցած բաժինների վերաբերյալ իրական գնահատական տալ և ճշգրիտ հաշվարկ իրականացնել:

Իսկ ցորենի ալյուրի շուկայում` ըստ ՏՄՊՊՀ ներկայացրած շուկայում գործող ընկերությունների տեղեկատվության, 2006 թ. արտադրվել է 139,7 հազար տոննա ցորենի ալյուր, ներկրվել` 246 տոննա, իրացվել է 139,2 հազար տոննա ցորենի ալյուր:

Ըստ տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տվյալների հիման վրա հանձնաժողովի կատարած հաշվարկների ստացվում է, որ մեկ շնչին օրական բաժին է ընկնում 0,1 կգ ալյուր, որն օգտագործվում է բնակչության կողմից հացի եւ հացամթերքի տեսքով:

ՏՄՊՊՀ-ի հաղորդմամբ՝ իրացման ծավալներով, 2006 թ. տվյալներով, ամենամեծը «Սալեքս Գրուփն» է` 42,05 տոկոս, եւ «Մանանա Գրեյնը»` 36,77 տոկոս: Մնացած տնտեսվարող սուբյեկտներն իրացման ծավալներով կազմում են շուկայի ընդամենը 21 տոկոսը: Երկու խոշոր տնտեսվարող սուբյեկտների բաժինները միասին կազմում են շուկայի 78,8 տոկոսը, երկուսից յուրաքանչյուրը, որպես իրացնող, գրավում է շուկայի առնվազն մեկ երրորդը եւ ցորենի ալյուրի շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող:

Հաղորդագրության համաձայն՝ «Սալեքս Գրուփե եւ «Մանանա Գրեյն» ընկերություններն այս նիստում գրանցվեցին գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գրանցամատյանում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։