438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Սոչիի միջև սերտ համագործակցություն է նախատեսվում` առողջապահության ոլորտում

15:18
03 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Սոչիի բժիշկների միջև նախատեսվում է սերտ համագործակցություն՝ առողջապահության մի շարք ուղղություններում։

Ինչպես չորեքշաբթի Երևանում՝ առաջատար հայ բժիշկների և Սոչիից ժամանած պատվիրակության մասնակցությամբ կլոր սեղանի ընթացքում լրագրողներին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, կողմերը ցանկություն են հայտնել՝  ծանոթանալ առողջապահության ոլորտի խնդիրներին և պրոբլեմներին։

«Մեր առջև Հայաստանի առողջապահական համակարգն ամրացնելու առաջնահերթ նպատակ ունենք, այն ավելի հասանելի մակարդակի բարձրացնելու և բժշկական սպասարկման որակը բարձրացնելու»,- ասաց նա։

Քուշկյանի խոսքերով, Սոչիի գործընկերների հետ նախատեսվում է սերտ համագործակցություն հաստատել՝ սիրտ-անոթային հիվանդությունների գծով։

«Բացի այդ, նրանց հետաքրքրում է սպորտային բժշկության ոլորտը, ինչը պայմանավորված է 2014թ. Սոչիում անցկացվելիք XX օլիմպիական խաղերով, և քանի որ մարզական վնասվածքները որոշակի յուրահատկություն ունեն, մենք մտադիր ենք նրանց հետ կիսել մեր փորձն այս ոլորտում»,- պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ Սոչիի առողջապահության վարչության պետ Յուրի Միտինը նշեց, որ հաշվի առնելով Սոչիի բնակչության կտրուկ աճը օլիմպիադայի նախաշեմին՝ քաղաքի բժիշկների առջև խնդիր է առաջացել՝ վերանայել հիվանդանոցի տեղերի կառուցվածքի վերափոխումը, ժամանածներին պատշաճ մակարդակի բժշկական օգնություն ցուցաբերելու համար կոնկրետ պայմանների ստեղծումը՝ դրա հետ մեկտեղ՝ պահպանելով Սոչիի բնակիչներին ցուցաբերվող բժշկական օգնության որակը։

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարության բժշկական վարչության մայրության և մանկության բաժանմունքի պետ Գայանե Սարիբեկյանը հույս հայտնեց, որ Սոչիի բժիշկների պատվիրակության երևանյան այցից հետո հնարավոր կլինի գտնել համագործակցության դաշտ, մասնավորապես, մանկական վերականգնողականության, պերինատոլոգիայի և վերարտադրողականության ոլորտներում, ինչպես նաև մանկական ուռոլոգիայի և սրտային վիրաբուժության ոլորտներում։

«Ես կարծում եմ, որ փորձի, ծրագրերի, նպատակային արդյունքների, ինչպես նաև բժշկական տեղեկատվության և վիճակագրական տվյալների փոխանակումը շատ օգտակար կլինի ինչպես Հայաստանի բժիշկների, այնպես էլ Սոչիի մասնագետների համար»,- ասաց նա։

Կլոր սեղանի ավարտին Սոչիի քաղաքապետարանի և ՀՀ առողջապահության նախարարության միջև Համագործակցության մասին հուշագիր ստորագրվեց։

Հայաստանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը գտնվող Սոչիի քաղաքապետարանի պատվիրակության կազմում ընդգրկված են, մասնավորապես, Սոչիի փոխքաղաքապետ Իրինա Բադայանը, Սոչիի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների վարչության պետ Տ. Պուստովիտը, ինչպես նաև Սոչիի քաղաքային մի շարք հիվանդանոցների գլխավոր բժիշկներ և Քաղաքային ժողովի պատգամավորներ։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ