484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Դուշանբեում ԱՊՀ երկրների նախագահները կհարթեն բոլոր տարաձայնությունները. գործադիր քարտուղար
15:01
03 Հոկտեմբերի 2007

ԱՊՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Ռուշայլոն համոզված է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվելիք Համագործակցության անդամ-երկրների նախագահների գագաթնաժողովին մասնակիցները կկարողանան փոխզիջման գալ ավելի վաղ առաջացած բոլոր տարաձայնությունների շուրջ և կընդունեն ֆորումի հիմնական փաստաթուղթը՝ ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը։

«Այս գագաթնաժողովի ընթացքում հայեցակարգը (ԱՊՀ հետագա զարգացման) կընդունվի և փոխզիջում կլինի՝ ավելի վաղ առաջացած տարաձայնությունների շուրջ», - ասել է Ռուշայլոն լրագրողներին՝ Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմոնի հետ հանդիպումից հետո։

Հանդիպման ժամանակ Ռուշայլոն և Ռահմոնը քննարկել են հոկտեմբերի 5-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ նախագահների գագաթնաժողովի նախապատրաստանն ու անցկացմանն առնչվող հարցեր։

ԱՊՀ գործադիր տնօրենը տեղեկացրել է լրագրողներին, որ Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որոնցից հիմնականներն են՝ ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը և դրա իրագործմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը։

«Շատ կարևոր են նաև միգրացիոն քաղաքականությանը, ապօրինի եկամուտի լվացման հակազդեցությանն ու ահաբեկչության, թմրանյութերի, հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող հարցերը», - նշել է նա։

Քննարկելով ԱՊՀ-ի գործունեության արդյունավետությունը՝ Ռուշայլոն նշել է, որ Համագործակցության գոյության տարիների ընթացքում շատ բան է արվել։

«Միայն այն, որ տարին մեկ անգամ պետությունների նախագահները հավաքվում են, խոսում է այն մասին, որ ԱՊՀ-ն անհրաժեշտ է», - ընդգծել է Համագործակցության Գործադիր տնօրենը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: