486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանին անհրաժեշտ է ապահովել ընտրած կուրսի հաջորդականությունը. կուսակցության առաջնորդ
14:26
03 Հոկտեմբերի 2007

Ռուսաստանին անհրաժեշտ է ապահովել ընտրած կուրսի հաջորդականությունը։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողների հայտարարեց «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը։

Նա դրական գնահատեց Ռուսաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության մասին Պուտինի հայտարարությունը։ «Պուտինի նման որոշումը դասական օրինակ է այն բանի, որ քաղաքական վերնախավը իր առջև դնում է իշխանության հաջորդականության հիմնական խնդիրը», - ասաց Գեղամյանը։

Ընդ որում, ինչպես նշեց «Ազգային միաբանության» առաջնորդը, Պուտինի՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում միջազգային քաղաքականության մեջ երկրի դերն ու դիրքը զգալիորն բարձրացել է, ավելացել են նաև տնտեսական ցուցանիշները, ինչի մասին վկայում են ոսկու արտարժույթի ռեզերվների ծավալի աճն ու արտաքին պարտքերի կրճատումը։

«Եթե կա քաղաքական առաջնորդ, որը երկիրը բերել է նման առաջընթացի, ապա այս դեպքում ուղղակի անհրաժեշտ է ապահովել նրա կողմից ընտրած կուրսի  շարունակությունը», - ասաց Գեղամյանը։

Վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ վարչապետ կդառնա միայն այն դեպքում, եթե Կրեմլում «գործունակ» մարդ հայտնվի։

«Ազգային միաբանություն» կուսակցությունը հիմնադրվել է 1997 թ.-ին։ 2003 թ.-ի  խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունը հավաքեց 8,91 տոկոս և ստացավ ինը պատգամավորական մանդատ։ 2003 թ.-ին «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններին՝ առաջին փուլի արդյունքներով ստանալով ընտրողների ձայների 17,7 տոկոսը և զբաղեցնելով երրորդ տեղը։

Հայաստանում 2007 թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չհավաքեց խորհրդարան անցնելու համար ընտրողների ձայների անհրաժեշտ քանակը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։