+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում ստեղծվել է հուշարձանի մանրակերտ` նվիրված Հայաստանի երկրաշարժի 20-ամյա տարելիցին
12:31
03 Հոկտեմբերի 2007

Ռուսաստանում ստեղծվել է «Վշտի և Հիշատակի» հուշարձանի մանրակերտ՝  նվիրված Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշաժի 20-ամյա տարելիցին։

Հուշարձանի մանրակերտը ստեղծել է լիպեցկցի հայտնի նկարիչ, Ռուսաստանի Դիզայներների միության անդամ Նիկոլայ Ռոգատնևը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունից, հուշարձանի մանրակերտը տաճարի ուրվապատկերի տեսք ունի, որը վերածվում է հիշատակի մոմի բոցի, որով եզրագծված է լեռնային բյուրեղը. այն հիշեցնում է երկրաշարժի մասին՝ միաժամանակ լինելով  տապանաքար։

«Հուսով եմ, որ ինձ հաջողվել է փոխանցել իմ զգացմունքներն այս գործում։ Մենք չպետք է մոռանանք այս սարսափելի ողբերգության մասին», - ասել է Նիկոլայ Ռոգատնևը թերթին տված հարցազրույցում։

Հիշատակի բոցի թեմայով ներծծված է լիպեցկցի նկարչի ողջ ստեղծագործությունը։  Նիկոլայ Ռոգատնևը Ռուսաստանի տարածքում մի քանի հուշարձանների հեղինակ է, որոնք նվիրված են չեռնոբիլյան աղետի հետևանքները վերացնողներին, տեղական հակամարտությունների ժամանակ զոհված ինտերնացիոնալիստ-մարտիկներին, ինչպես նաև՝ ռուս ուղղափառ եկեղեցիների միավորմանը։

Ռոգատնևի վերջին աշխատանքներից մեկը «Բիթլզ» խմբին նվիրված հուշարձանն է, որը 2007 թ.-ին տեղադրվել է Լիվերպուլում գտնվող «Բիթլզի պատմությունը» թանգարանում։

Հուշարձանի համահեղինակ, իրավամբ, կարող է համարվել լիպեցկցի լրագրող, Ռուսաստանի Լրագրողների միության անդամ Վալենտին Բայուկանսկին, որն առաջարկել էր Նիկոլայ Ռոգատնևին ստեղծել «Վշտի և Հիշատակի»  հուշարձանը։

Ռուս լրագրողի հավաստմամբ, սերը և հարգանքը հայ ժողովրդի նկատմամբ նրա ընտանիքի բնորոշ գիծն է դարձել. Բայուկանսկու հայրը՝ Անատոլին, գիրք և պիես է գրել Ալեքսանդր Վերմիշևի մասին՝ «Երբ ծաղկում է ցախին», որն ընդգրկվել է ԽՍՀՄ Կենտրոնական ռադիոյի «Ոսկե ֆոնդում», ինքը՝ Վալենտինը, գումար էր փոխանցում Սպիտակի վերականգնման հիմնադրամին, իսկ նրա եղբայր Վիկտորը մի քանի ամիս մասնակցում էր Գյումրիի շինարարական աշխատանքներին։

Այս տարվա դեկտեմբերին Նիկոլայ Ռոգատնևը և Վալենտին Բայուկանսկին ծրագրում են այս հուշարձանի մանրակերտը նվիրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2008 թ.-ին հույս ունեն երեքից հինգ մետր երկարություն ունեցող այս հուշարձանը տեղադրել երկրաշարժից տուժած քաղաքիներից մեկում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։