483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
EMEL կազմակերպությունը կհամագործակցի Մատենադարանի հետ՝ ձեռագրերի թվանշայնացման գործում
11:53
03 Հոկտեմբերի 2007

Early Manuscripts Electronic Library (EMEL) կազմակերպությունը կհամագործակցի Հայաստանի հնագույն ձեռագրերի ինստիտուտի՝«Մատենադարանի» հետ, պալիմպտեստների (կրկնագիր) թվանշայնացման գործում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԳԱԱ (Գիտությունների ազգային ակադեմիա) մամուլի ծառայությունից, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել EMEL-ի ներկայացուցիչներ Դեյվիդ Քուպերի և Մայքլ Փելպսի՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ու Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հետ հանդիպման ընթացքում։

EMEL-ն առաջարկում է օգտագործել թվանշայնացման նուրբ կոդավորման վերջին սերնդի համակարգ, որը թույլ կտա թվանշայնացնել պալիմտեստների բնօրինակները։

Կազմակերպության ներկայացուցիչները ծանոթացրեցին զրուցակիցներին համակարգի հնարավորություններին և ներկայացրեցին արդեն առկա համագործակցության փորձը, մասնավորապես Սբ. Կատարինե վանքի գրադարանի (Սինայ) և Արիստոտելի անվան համալսարանի (Սալոնիկներ) հետ։

Գիտնականները տեղեկացրեցին նաև, որ Արքիմեդի կրկնագիր ձեռագիրը նկարելու շնորհիվ ի հայտ են եկել Արքիմեդի՝ մինչ օրս գիտությանն անհայտ մի քանի աշխատություններ։

Գիտնականները նպատակ ունեն ռենտգենյան թույլ ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների սպեկտրալ վերլուծության միջոցով կրկնագիր ձեռագրերի թվանշայնացումն էապես էժանացնել և դարձնել արտադրողական։

Այս ամենի համար անհրաժեշտ սարքավորումն  արտադրվում է Տեխասի նահանգում, արժե 90 հազ. դոլար։ Սակայն EMEL կազմակերպությունը, չհետապնդելով որևէ շահ, պատրաստ է համագործակցել Հայաստանի Հանրապետության ձեռագրական կենտրոնների հետ։

Կրկնագրերի տնօրինման իրավունքը լիովին պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։

EMEL-ը պատրաստ է գործնական համագործակցություն սկսել արդեն 2008 թ.-ի կեսերից՝ մինչ այդ ուսումնասիրելով Մատենադարանի ձեռագրերի առանձին սակավաթիվ էջերը՝ որոշելու համար մագաղաթի կամ թղթի տեսակը, հնությունը և օգտագործված թանաքի բաղադրությունը։

Կազմակերպությունը պատրաստ է նաև կազմակերպել հայ մասնագետների ուսուցումը, որոնք աշխատելու են թվանշայնացնող սարքի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: